
Վաշինգտոնը վախենում է Մոսկվայի հետ հարաբերություններն արմատապես փչացնելուց․ Լավրով

Մոսկվան կարծում է, որ ԱՄՆ-ը զգուշանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները արմատապես փչացնելուց, սակայն, միաժամանակ, Վաշինգտոնը դեռ պատրաստ չէ հարգել Մոսկվայի շահերը։
Ռիա Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Չնայած Սպիտակ տունը դեռ զգուշանում է ոչնչացնել այն ամենը, ինչ մնացել է հարաբերություններից, ամերիկացիները ակնհայտորեն պատրաստ չեն ազնիվ երկխոսություն վարել՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու վրա», – ասել է Լավրովը։
Նրա խոսքով, իրենք կկարողանան որոշակի ոլորտներում փոխգործակցությամբ խաղաղ գոյակցության բանաձևի հասնել միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը ճանաչի ՌԴ հիմնարար ազգային շահերը և սկսի լրջորեն բանակցել:
«Մինչդեռ ԱՄՆ իշխող շրջանակները ժխտում են բազմաբևեռ աշխարհի իրողությունները և շարունակում են մտածել սեփական գերազանցության և բացառիկության տեսանկյունից»,- հավելել է Լավրովը։