Բաժիններ՝

«Իսլամական ջիհադը»-ը հայտարարել է, որ պատանդների վերաբերյալ բանակցություններ չեն լինի, քանի դեռ Իսրայելի բանակը դուրս չի եկել Գազայից

Գազայի հատվածում արմատական խմբավորումների կողմից պահվող իսրայելցի պատանդներին իսրայելական բանտերում պահվող պաղեստինցիների հետ փոխանակելու վերաբերյալ բանակցություններ չեն լինի, քանի դեռ Իսրայելի ագրեսիան չի դադարեցվել, և իսրայելական բանակի ստորաբաժանումները դուրս չեն բերվել պաղեստինյան անկլավից:

Ասված է «Իսլամական ջիհադ» արմատական խմբավորման գլխավոր քարտուղար Զիյադ ալ Նահալայի հայտարարության մեջ։

«Գերիների փոխանակման կամ այլ հարցերի շուրջ ոչ մի գործարք հակառակորդի հետ տեղի չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ իսրայելական ագրեսիան չի դադարել, և իսրայելական ուժերն ամբողջությամբ դուրս չեն բերվել Գազայի հատվածից», – ասել է ալ-Նահալան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս