Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն բանակցությունների և երկխոսության ուղին միակն է համարում, որը թույլ կտա հասնելու Լեռնային Ղարաբաղի ճանաչման, արդար և տևական խաղաղության։ Նրա խոսքով՝ դա է միակ ճանապարհը, այլ ոչ թե ուժի կիրառման վրա հիմնված ստատուս քվոն։ Ֆրանսիայի Սենատի նախագահը, որը ապրիլի 24-ին Երևանում մասնակցելու է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին, այդպիսի կարծիք է հայտնել Les nouvelles d’Arménie ամսագրին տված հարցազրույցում:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 23-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են երկու երկրների միջև, այդ թվում՝ Խուրգադա և Շարմ Էլ Շեյխ առողջարանների հետ ավիահաղորդակցությունը լրիվ չափով վերսկսելու շուրջ: Այդ մասին ասվում է Եգիպտոսի ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ:
Բելգիայի Սենատի նախագահ Սթեֆանի Դոսը խոստանում է շարունակել պայքարը՝ հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման:
Ապրիլի 23-ի առավոտյան Հնդկաստանի Բիհարի նահանգում առնվազն ինը մարդ է խեդվել Գանգես գետում՝ կամրջից ավտոմոբիլը Գանգես գետն ընկնելու հետեւանքով:
Չադի զինված ուժերի մի խումբ սպաներ՝ գեներալ Իդրիս Աբդերաման Դիկոյի գլխավորությամբ հրաժարվել է ճանաչել անցումային զինվորական խորհրդի իշխանությունը, որը կազմվել է ապրիլի 20-ին երկրի նախագահ Իդրիս Դեբի Ինտոյի մահվան մասին հայտարարությունից հետո:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 23-ին մի քանի միջազգային հեռախոսային բանակցություններ կանցկացնի:
Ռուսաստանի զինվորականները, որոնք մասնակցել են Ղրիմի զորավարժություններին, սկսել են վերադառնալ ռազմակայաններ: Այդ մասին ապրիլի 23-ին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Էդվարդ Մարքին հանդես է եկել հայտարարությամբ շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որի, նախագահ Բայդենի վարչակազմը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել հայերի դեմ մեկ դար առաջ իրագործված ոճրագործությունը որպես ցեղասպանություն: «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ սենատոր Էդվարդ Մարքին ողջունում է Բայդենի վարչակազմին այն քայլի համար, որը շատերն են խոստացել կատարել, սակայն դա չեն արել:
«Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններում պատերազմից հետո որևէ բան չի փոխվել». Հայկ Խաչիկյան
Հեղինակավոր The Washington Post պարբերականի սյունակագիր Դևիդ Իգնատիուսը ծավալուն հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հավանական ճանաչմանը:
Ճապոնիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան մայիսի 11-ից մինչեւ 17-ը համատեղ զորավարժություններ կացկացնեն Ճապոնիայի Կյուսյու հարավ – արեւմտյան կղզում:
Վերակենդանացման բաժանմունքի առնվազն 13 հիվանդ է զոհվել Հնդկաստանի Մահարաշթրայի նահանգի հիվանդանոցում բնկած հրդեհի հետեւանքով:
ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը Անկարային ծանուցել է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին:
Եվրամիության (ԵՄ) անդամ երկրները համաձայնեցրել են պատվաստման հավաստագրերի տեխնիկական բնութագրերը, որոնք պետք է ԵՄ-ի բոլոր երկրներում ներդրվեն մինչեւ հունիսը:
Միացյալ Նահանգների ներկայացուցիչները Վիեննայում իրանական միջուկային գործարքի շուրջը բանակցություններում Թեհրանին են ներկայացրել այն պատժամիջոցների օրինակները, որոնք իրենք պատրաստ են վերացնելու Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) իր պարտավորությունների կատարմանը վերադառնալու համար: Ապրիլի 21-ին այդ մասին Իրանի վերաբերյալ լրագրողների համար հատուկ ճեպազույցում հայտնել է Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որը մի քանի օր է՝ ՌԴ-ում է, պարգեւատրել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանով (За заслуги перед отечеством)։ Շուտով կլրանա վեցամսյա ժամկետը, ինչ Մուրադովն Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների գնդի հրամանատարն է։
Ելուզակները, որոնք ապրիլի 21-ին Նիգերիայի հյուսիսի Քադունայի նահանգում պատանդ էին վերցրել Գրինֆիլդ համալսարանի ավելի քան 20 ուսանողների, նրանց ազատելու համար պահանջել են 800 միլիոն նայր (2,1 միլիոն դոլար) փրկագին: Ապրիլի 22-ին այդ մասին հայտնել է Vanguard թերթը։
Գերմանական Սաքսոնիայի տարածաշրջանի վարչապետ Միխայել Կրեչմերը հայտարարել է Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) կողմից «Սպուտնիկ V»-ին հավանություն տալուց հետո պլանավորվող խմբաքանակ գնելու վերաբերյալ:
COVID-19 կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության կեղծված պատվաստանյութեր են հայտնաբերվել Մեքսիկայում և Լեհաստանում: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal թերթը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին տեղեկությունը բացասաբար է ազդել թուրքական լիրայի վրա: Թուրքական լիրան ապրիլի 22-ին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2.2 տոկոսով:
ԱՄՆ Կոնգրեսի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտադրությունը՝ պաշտոնապես ճանաչելու Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին Հայոց ցեղասպանության փաստը: Այդ մասին ասված է հանձնաժողովի կողմից տարածված հայտարարության մեջ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն է:
ԱՄՆ-ն բացառել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչ ինքնաթիռների արտադրության ծրագրին՝ ռուսական հակաօդային С-400 համակարգերը ձեռք բերելու պատճառով: Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեսիկա Մաքսվելը:
Չադի անցումային զինվորական խորհրդի ղեկավար գեներալ-լեյտենանտ Մահամատ Իդրիս Դեբի Ինտոն դարձել է Չադի Հանրապետության նախագահի՝ պետության ղեկավարի և զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնակատար: Այդ մասին ասված է ապրիլի 21-ին Չադի նախագահի պաշտոնական պորտալում հրապարակված՝ անցումայիան շրջանի խարտիայում:
«Պետք է հասկանալ նաև, թե ինչ իրողություններ են տարածաշրջանում և կոնկրետ այդ գոտում՝ Սյունիքի անվտանգության ապահովման մի մասը ստանձնելու է Ռուսաստանը, ինչպես հասկացանք վերջին մի շարք հարցազրույցներից հետո: Նույնիսկ առանց դրա Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և օգտվում է ՀԱՊԿ-ում իր բոլոր իրավունքներից:
Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը պետության ղեկավարի ընտրություններում որպես թեկնածու գրանցման հայտ է ներկայացրել երկրի Բարձրագույն սահմանադրական դատարան: Ապրիլի 21-ին այդ մասին հայտնել է SANA լրատվական գործակալությունը:
«Կարևոր եմ համարում ՌԴ ՊՆ ղեկավարի նախօրեի հայտարարությունն այն մասին, որ Հարավային ռազմական օկրուգի զորքերի մարտական կարողությունները բարձրացվում են: Ռուսաստանը հասկանում է, թե որ հարցերում է թույլ ռազմական առումով, և պատահական չէ, որ ուղիղ կերպով խոսվում է ՆԱՏՕ-ի միջամտության, համապատասխան քայլեր ձեռնարկելու մասին, դա ակնհայտորեն վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության գոտուն, ինչպես նաև Վրաստանին, Սիրիային, Դոնբասին, բոլոր հատվածներում կա լարվածության վտանգ»,- ասաց Եվսեևը:
Անցած օրվա ընթացքում Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվել է 314 հազար 835 մարդ. դա առավելագույն ցուցանիշն է համավարակի ողջ ժամանակաշրջանում: Այդ մասին հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը:
Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը երեկ Սյունիքում առանց հարցեր տալու՝ ստացան հետպատերազմական Սյունիքի անվտանգային խնդիրների մասին բոլոր հարցերի պատասխանները․ հարյուրավոր սյունեցիներ, ինչպես պատերազմից օրեր անց, այնպես էլ երեկ՝ մերժեցին երկրի գործող ղեկավարին՝ ակնհայտ անվստահություն հայտնելով նրան։
Ռուսաստանցի զինվորականներն ապրիլի 22-ին միջտեսակային վարժանքներ կանցկացնեն Ղրիմի «Օպուկ» զինափորձարանում՝ մարտունակության անակնկալ ստուգման շրջանակներում: