Ալիևը հաղթել է Նիկոլին, բայց պարտված է մնացել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին. Փաշինյանը Ալիևի ձեռքով ազատվելու է իր քաղաքական հակառակորդներից. Հայկ Նահապետյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Փաշինյանն ավելի վաղ՝ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ էլ էր ընդունել, որ ադրբեջանական ագրեսիայի դեպքում ինքը չի կարողանալու երաշխավորել Հայաստանի անվտանգությունը։
- Ներքին Հանդի հատվածում և հարակից դիրքերում հակառակորդն ունի բավականին լուրջ դիրքային առավելություն։
- Առաջին անգամ ՊՆ-ն իր հաղորդագրությունը չէր ավարտել «հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը» նախադասությամբ։ Ավելին, զոհերի մասին հայտնում է ոչ թե ՊՆ-ն, այլ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը՝ Անդրանիկ Քոչարյանը։
- Հայաստանում չկան օրենսդիր, գործադիր մարմիններ․ կա մեկ անձի՝ դիլետանտ, ինքնասիրահարված, կիսագրագետ անձի՝ Փաշինյան Նիկոլի որոշում։
- 4 զոհ ու մի վիրավորի համար Փաշինյան Նիկոլը, Պապիկյան Սուրոն, ԳՇ պետ Ասրյանը պատասխանատվություն կրելո՞ւ են, թե՞ ոչ։ Իհարկե ոչ։
- Սրանց համար ռազմական գաղտնիք հասկացություն չկա։ Էդ քարտեզները ո՞նց են հասնում Ադրբեջան, ո՞ւմ ստորագրությամբ, դրանք գաղտնի գրիֆով են։ Սահմանը պահող զորքերի թիվը նույնպես գաղտնի է։
- Հայաստանը պատերազմի մեջ է, ուղղակի չհայտարարված։ Բա պատերազմի մեջ գտնվող երկրում նման բաներ ե՞ն անում։
- Մեկ տարուց ավելի է, որ Թուրքիան ուզում է՝ ՌԴ նախագահը գնա Թուրքիա, սակայն այցը պարբերաբար ձգձգվում է, որովհետև ստատուս է, երբ միջուկային գերտերության ղեկավարը գալիս է քո երկիր։ ՀՀ-ն իր՝ Հռոմի ստատուտին միանալու որոշմամբ Հայաստանը զրկեց այդ հնարավորությունից։
- Հռոմի ստատուտը ՌԴ նախագահի դեմ չէ։ Դրան միացել են, որ Ադրբեջանը հնարավորություն ունենա այստեղից տասնյակներով մարդկանց տանել Հաագայի դատարան։ Ալիևը, ճիշտ է, հաղթել է Նիկոլին, բայց պարտվել է Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Ալիևը վրեժխնդրության մոտիվացիա ունի։ Ինքն առնվազն նախանձախնդիր է լինելու ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին ձերբակալելու հարցում։ Փաշինյանն Ալիևի ձեռքով ազատվելու է իր քաղաքական հակառակորդներից։ Հռոմի ստատուտին միանալու նպատակը դա էր։
- Վեհափառ Հայրապետը, անկախ անձից, օծյալ է։ Մարդը չի կարող փոխել Աստծո օծյալին։ Նույնիսկ, եթե աշխարհի տարբեր ծագերից եկած 10 միլիոն հայությունը գա ու Վեհարանի պատերի տակ հրաժարական պահանջի, դա չի կարող լինել։ Վեհափառին ընդդիմանալու օրակարգն արհեստական օրակարգ է։
- Երբ մարդն ասում է՝ ես Վարդանանց բանակի հրամանատար, սպարապետ եմ, ակնհայտ է, չէ՞, որ նա տառապում է շիզոֆրենիայով։ Արա Զոհրաբյանը դիմել է ՔԿ-ին՝ նրա հայտարարությունների կապակցությամբ՝ միտված ազգամիջյան թշնամանք հրահրելուն, բայց դա պետք է ԱԱԾ-ն աներ։ Խոսքը նոր հակաեկեղեցական շարժման, այսպես կոչված, առաջնորդի մասին է, ով լուսանկարներ ունի Աննա Հակոբյանի օգնականի՝ Ստելլա Սարուխանյանի հետ և վայրահաչում է ոչ միայն Վեհափառ Հայրապետի, այլև Իրանի հասցեին։
- Նիկոլ Փաշինյանն էլ, իր տիկինն էլ աղանդավորական ցանցից են եկել։ Իրենց ասեք, կասեն՝ որ ցանցից։
- Մինչև 2022թ․ հոկտեմբերի 6-ը Ալիևը երբեք չէր ասել, որ սահմանազատման հիմք են ընդունելու 1918-20թթ․ քարտեզները։ Դա տեղի ունեցավ Պրահայի պայմանավորվածություններից հետո։ Հավանաբար Ալիևն այնտեղ նրան ինչ-որ բան է խոստացել։
- Հայրենիքի մնացորդը Փաշինյանի հիվանդ ուղեղի մեջ է։ Հայրենիքը սրբազան է։ Իր համար Հայրենիքն այն լափն է, որն ինքն առավոտից երեկո ուտում է։
- Նոր Սահմանադրության ընդունման ստրատեգիական իմաստը ռուսական զինական ներկայությունը Հայաստանից հանելն է։ Հիմա Փաշինյանը առավոտից երեկո խոսում է չեզոքության մասին։ Դա հենց այս նպատակն է հետապնդում։
- Ռուսաստանը նախանձախնդիր է և նոյեմբերի 9-ի փաստաթղթում մտցրել է անխոչընդոտ ճանապարհների՝ ռուսական վերահսկողության վերաբերյալ կետը, որ Թուրքիայից զենք ու ահաբեկիչներ չգնան Միջին Ասիա և Ղազախստան։ Ռուսաստանը վստահ է եղել, որ հայկական կողմի վերահսկողության դեպքում ՀՀ-ն դա չի ստուգելու։ Հավաքական Արևմուտքի համար խնդիր է Միջին Ասիան պայթեցնելը։ Արևմուտքին Հայաստանն ընդամենը պետք է, որ տրանսպորտային միջոցները չստուգվեն, դրա համար ամեն ինչ անում են, որ ռուսական վերահսկողություն չլինի։ Այստեղ տնտեսական խնդիր չկա։
- 2018թ․սահմանադրական կարգի տապալմամբ իշխանության բռնազավթում է եղել։ Դրա համար նա պետք է ցմահ բանտում հայտնվի։
- Մենք ունենք ռեսուրս՝ առանց դրսի որևէ օգնության մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի շփման գծում ժամանակավորապես պահել սահմանները, որից հետո առավելագույնը 3 ամիս է պետք, որ ՀՀ Զինված ուժերն Ադրբեջանին տան այնպիսի պատասխան, որ ադրբեջանական որևէ զինվոր ու զրահամեքենա Հայաստան չմտնի։ Կարող են հրետակոծել, բայց առաջ գալ չեն կարող։ Դա կլինի իշխանափոխությունից հետո։ Ես դա պաշտոնապես հայտարարում եմ։
- Եթե Արցախը վերաբնակեցվի ՌԴ քաղաքացիություն ունեցող արցախահայերով, Ալիևի համար շատ վատ կլինի, պատկերացնո՞ւմ եք, եթե որևէ արցախցու գլխից մազ պակասի…