Բաժիններ՝

Ճապոնիան 2023թ. Գերմանիային զիջել է աշխարհի երրորդ տնտեսության տեղն անվանական ՀՆԱ-ի ցուցանիշով

Ճապոնիայի անվանական համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ), ըստ երկրի նախարարների կաբինետի զեկույցի, 2023 թվականի արդյունքներով դոլարի վերածած կազմել է 4,21 տրիլիոն դոլար։ Ըստ այդ ցուցանիշի՝ այն աշխարհի երրորդ տնտեսության իր տեղը զիջել է Գերմանիային (4,46 տրիլիոն դոլար)։

2022 թվականին Ճապոնիայի անվանական ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ կազմել է 4,26 տրիլիոն դոլար։ Միևնույն ժամանակ, իենային արտահայտությամբ 2023 թվականին այս ցուցանիշն աճել է 1,2 %-ով։ Այս միտումը պայմանավորված է ճապոնական ազգային արժույթի դիրքերի թուլացմամբ. այն գտնվում է վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա։ Երկրի իրական ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 1,9 %-ով։

Ճապոնիայի տնտեսությունը 2023 թվականի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում տարեկան կտրվածքով կրճատվել է 0,4 %-ով՝ թույլ սպառման և ընկերությունների կողմից ներդրումների ծավալների նվազման պատճառով:

Ինչպես նշում է Kyodo գործակալությունը, ՀՆԱ-ի տվյալները խնդիրներ են ստեղծում կառավարության և Ճապոնիայի բանկի համար, քանի որ նրանք ձգտում են հասնել տնտեսական աճի՝ ներքին պահանջարկի խթանման և աշխատավարձերի բարձրացման հաշվին: Բացի այդ, ճապոնական ընկերությունները նախկինի նման չափազանց զգուշավոր են պահում իրենց երկարաժամկետ ներդրումների ոլորտում, ինչը նույնպես բացասական գործոն է դառնում զարգացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս