Ասիայից Եվրոպա մատակարարումների գինը 400 %-ով աճել է Կարմիր ծովում գրոհների պատճառով. եվրահանձնակատար
Կարմիր ծովում Եմենի հութիների հարձակումների պատճառով Ասիայից Եվրոպա ապրանքների մատակարարումների ժամկետներն ավելացել են 10-15 օրով, իսկ փոխադրումների արժեքը՝ 400 %-ով։ Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։
«Կարմիր ծովից բեռնափոխադրումների վերաուղղորդման պատճառով Եվրոպայի և Ասիայի միջև մատակարարումների ժամկետներն ավելացել են 10-15 օրով, իսկ դրանց արժեքն ավելացել է 400 %-ով», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Միևնույն ժամանակ Ջենտիլոնին հույս է հայտնել, որ այդ խնդիրները չեն հանգեցնի Եվրամիությունում ինֆլյացիայի զգալի աճի, թեև «մատակարարումների հետագա խախտումները կարող են հանգեցնել գների բարձրացման»։
2023 թ. հոկտեմբերից ի վեր, երբ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներխուժման, Եմենի հութիները պարբերաբար հարձակումներ են իրականացնում Կարմիր ծովով և Ադենի ծոցով նավարկող առևտրային նավերի վրա։ Հութիները հայտարարել են, որ այդ հարձակումները կշարունակվեն, մինչև Իսրայելը չդադարեցնի Գազայում ռազմական գործողությունները։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մի քանի անգամ հարվածներ են հասցրել հութիների օբյեկտներին Եմենում, սակայն վերջիններիս հարձակումները չեն դադարել։Կարմիր ծովում Եմենի հութիների հարձակումների պատճառով Ասիայից Եվրոպա ապրանքների մատակարարումների ժամկետներն ավելացել են 10-15 օրով, իսկ փոխադրումների արժեքը՝ 400 %-ով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։
«Կարմիր ծովից բեռնափոխադրումների վերաուղղորդման պատճառով Եվրոպայի և Ասիայի միջև մատակարարումների ժամկետներն ավելացել են 10-15 օրով, իսկ դրանց արժեքն ավելացել է 400 %-ով», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Միևնույն ժամանակ Ջենտիլոնին հույս է հայտնել, որ այդ խնդիրները չեն հանգեցնի Եվրամիությունում ինֆլյացիայի զգալի աճի, թեև «մատակարարումների հետագա խախտումները կարող են հանգեցնել գների բարձրացման»։
2023 թ. հոկտեմբերից ի վեր, երբ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներխուժման, Եմենի հութիները պարբերաբար հարձակումներ են իրականացնում Կարմիր ծովով և Ադենի ծոցով նավարկող առևտրային նավերի վրա։ Հութիները հայտարարել են, որ այդ հարձակումները կշարունակվեն, մինչև Իսրայելը չդադարեցնի Գազայում ռազմական գործողությունները։ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մի քանի անգամ հարվածներ են հասցրել հութիների օբյեկտներին Եմենում, սակայն վերջիններիս հարձակումները չեն դադարել։