Բաժիններ՝

Ավստրալիայի վարչապետը նշանադրվել է Սուրբ Վալենտինի օրը

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է Ջոդի Հեյդոնի հետ իր նշանադրության մասին։ Ալբանիզն իր չորս տարվա ընկերուհուն ամուսնության առաջարկություն է արել Սուրբ Վալենտինի օրը՝ Կանբերայում վարչապետի պաշտոնական նստավայրում։

60-ամյա Էնթոնի Ալբանիզը և 45-ամյա Ջոդի Հեյդոնը հանդիպել են 2020 թվականին՝ Մելբուրնում գործնական ճաշի ժամանակ։ Ալբանիզն Ավստրալիայի առաջին ղեկավարն է, որ նշանադրվում է պաշտոնավարման ընթացքում։

Ալբանիզն իր սոցիալական ցանցերում սելֆի է տարածել ու կիցգրառման մեջ գրել. «Նա ասաց՝ այո»։

Ավստրալիայի վարչապետն առաջին ամուսնությունից ունի 23-ամյա որդի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829