(Հարավային) Կորեայի Հանրապետությունը համաձայնագիր է ստորագրել հաջորդ տարի 44 մլն մարդու համար COVID-19-ի դեմ պատվաստանյութի մատակարարման շուրջ:
97 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի կործանիչ-օդաչու Չաք Յեգերը, որն առաջին անգամ գերազանցել է ձայնի արագությունը: Այդ մասին հաղորդել է նրա կինը:
Pfizer ամերիկյան ընկերությունն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հաղորդել է, որ չի կարողանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լրացուցիչ չափաբաժնի զգալի քանակություն տրամադրել մինչեւ հունիսի կամ հուլիսի վերջ, քանի որ մյուս երկրները գնել են պաշարների զգալի մասը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ երկու անգամ զանգահարել է Փենսիլվանիայի նահանգի ներկայացուցիչների պալատի խոսնակ Բրայան Քաթլերին՝ խնդրելով օգնել՝ փոխելու այս նահանգում նախագահական ընտրությունների արդյունքները:
Կորոնավիրուսի դեմ վեց արտադրող ընկերությունների պատվաստանյութեր կարող են օգտագործման համար հավանության արժանանալ եւ պատրաստ լինել մինչեւ 2021 թվականի առաջին եռամսյակը:
1988-ից սկսած ես չեմ հիշում որևէ դեպք, որ հոգևոր առաջնորդները միաժամանակ օրվա ղեկավարին անվստահություն հայտնեն և պահանջեն հրաժարական: Այստեղ կա հոգևոր կոնսենսուս, նրանք կատարում են իրենց միսիան և հանդես են գալիս կոնկրետ հայտարարությամբ: Չեմ բացառում, որ կսկսվեն տարբեր շահարկումներ՝ քաղաքական, անձնավորված, սև փիառ: Մենք այս 2.5 տարվա ընթացքում տեսել ենք իշխանական որոշ թևերի, ճյուղերի վերաբերմունքը Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, որը ոչ միշտ է, մեղմ ասած, բարեկամական եղել:
Չինաստանի կառավարությունը մտադիր է տեսանելի ապագայում հայտարարել կոշտ հակամիջոցների մասին ի պատասխան ԱՄՆ-ի իշխանությունների կողմից 14 չինացի խորհրդարանականների նկատմամբ սահմանված պատժամիջոցների:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2021 թվականի մարտին կայցելի Իրաք:
ԱՄՆ-ի ընտրված նախագահ դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի ապագա վարչակազմը քննարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակիցների կազմ վերադարձը՝ որպես հիմք Թեհրանի հետ ավելի գլոբալ հարցերի շուրջը հետագա բանակցությունների համար:
Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարությունը հաղորդել է H5N8 թռչնագրիպի բարձր ակտիվությամբ վիրուսի բռնկման մասին, որը տեղի է ունեցել երկրի Լանդայի հարավարեւմտյան դեպարտամենտի 6 հազար բադ ունեցող թռչնաֆաբրիկայում:
«Մյուս կողմից՝ Վազգեն Մանուկյանը տեխնիկական ֆիգուր է, նա կարող է ձեռնտու լինել, նա փորձառու մարդ է, հեղինակավոր, բայց այդ ֆիգուրը հարմար է միայն Փաշինյանի ռեժիմի չեզոքացման համար, եթե նա կհամաձայնի, այսինքն՝ դա հուղարկավորող թիմ է։ Ամենակարևորն այն է, որ չկա ակնհայտ, միանշանակ այլընտրանք հասարակական ընկալումներում, այսինքն՝ նաև հայկական քաղաքական ավանդույթներում չկան հաջողված կոալիցիաներ»,- ասաց Կոլերովը։
Նախագահ Արմեն Սարգսյանն իր նամակում ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք հանգեցրին Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցմանը և զինադադարի հաստատմանը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր զոհերից ու ողբերգություններից:
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 8-ի առավոտյան ընդունել է բանաձևեր, որոնցից մեկը վերաբերում է Ռուսաստանի և Ղրիմի իրավիճակին:
Հնդկաստանի առաջին 17 բնակիչները ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութ են ստացել:
Առնվազն 134 հազար հավ կոչնչացվի Ճապոնիայի Հիրոսիմայի արեւմտյան պրեֆեկտուրայում՝ այնտեղ թռչնագրիպի բռնկում հայտնաբերվելու պատճառով:
Ռազմական փորձագետը շեշտեց՝ անգամ ամենամարտունակ բանակին է հնարավոր մատնել պարտության. «Կարելի է զարգացումներն այն կերպ ուղղորդել, որ ուղղակի բանակը պարտվի, և աղետի առջև կանգնի պետությունը: Դու ուղղակի անում ես այնպիսի քայլեր, որով ինքդ քո սեփական զինված ուժերի մարտունակությանը հասցնում ես հարված: Իհարկե, դա արվում է էլի ու էլի ծղրտան դեմագոգիայով, հայրենասիրական շղարշով պատված»:
Եվրամիությունը հույս ունի ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ համատեղ աշխատել սպառազինությունների չտարածման և վերահսկողության ամրապնդման, ինչպես նաեւ Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Թուրքիայում ռուս լրագրողների ձերբակալության հետ կապված միջադեպը կկարգավորվի, իսկ լրատվամիջոցի ներկայացուցիչները առաջիկայում ազատ կարձակվեն:
Ռուս թուրքագետ և քաղաքական վերլուծաբան Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ հանդիպումն անցավ նորմալ մթնոլորտում։ Նրա որակմամբ՝ դրական էր, որ կողմերը հարաբերությունները որակեցին՝ որպես գործընկերային, դաշնակցային, ռազմավարական, քանի որ միշտ չէ, որ նման մակարդակ արտահայտող որակումները տրվում են քաղաքական տարաձայնությունների պատճառով, խոսվեց ռուսաց լեզվի կարևորությունից, ինչը ևս պատահական չէր։ Քաղաքագետի կարծիքով՝ ռուսական կողմը ցույց է տալիս, որ տրամադրված է կառուցողականորեն աշխատել Ղարաբաղում անվտանգություն ապահովելու ուղղությամբ։
Ֆրանսիան չի պատրաստվում Եգիպտոսին ցուցաբերող օգնությունը կապելու մարդու իրավունքների ոլորտի իրավիճակի հետ:
Մոլդովայի վարչապետ Իոն Կիկուն փետրվարի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ առաջիկա 10-12-ին օրերին կառավարությունը պարտավոր է աշխատել պետական բյուջեի նախագծի վրա, որպեսզի խորհրդարանը կարողանա այն հաստատել վերջնական ընթերցմամբ. պաշտոնաթողության մասին առայժմ խոսք չկա:
Այսօր Մոսկվայում լրագրողների հետ ճեպազրույցում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանի ՌԴ առաջին աշխատանքային այցի շրջանակում ըստ էության պարզաբանեց, թե ինչպես է ռուսական համանախագահությունը պատկերացնում ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների առաջիկա աշխատանքը։
Եվրամիության խորհուրդն արտգործնախարարությունների մակարդակով հաստատեց պատժամիջոցների գլոբալ ռեժիմը մարդու իրավունքների խախտման համար, որը չի ընդօրինակում ԱՄՆ-ի «Մագնիտսկու ակտը»:
Ռումինիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, ըստ ելքահարցումների արդյունքների, նվազագույն առավելությամբ հաղթում դեկտեմբերի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում:
Թիգրայի ազատագրման ժողովրդական ճակատի (ԹԱԺՃ) ջախջախված կառույցները հնարավորություն չունեն կազմակերպելու որեւիցե դիմադրություն:
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
Վենեսուլեայի նախագահ Նիկոլաս Մադուրոն շնորհավորել է «Հայրենասիրական մեծ բեւեռ» կոալիցիային, որը գլխավորում է նախագահամետ՝ Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցությունը, խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ:
Հարավային Հնդկաստանի Էլուրու քաղաքի (Անդհրա Փրադաշի նահանգ) մեկ բնակիչ է մահացել անհայտ հիվադնությունից, եւս 315 քաղաքացիներ հոսպիտալացվել են այդ նույն չախտորոշված հիվանդության ախտանիշերով:
Աֆղանստանի բանակի առնվազն հինգ զինծառայող է զոհվել դեկտեմբերի լույս 7-ի գիշերը երկրի հյուսիսի Քունդուզի նահանգում հսկիչ անցակետի վրա «Թալիբան» արմատական շարժման զինյալների հարձակման հետեւանքով:
Նյու Յորքում Ջ ոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանում «Աէրոֆլոտ» ընկերության Նյու Յորք Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռում ռումբի մասին կեղծ ահազանգից հետո ստուգումներ են սկսվել: