«Թուրքիան մեզ համար ավելին է, քան ՆԱՏՕ-ն». ԱՄՆ դեսպան
ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը գնահատել է Թուրքիայի հետ հարաբերությունները՝ ասելով «նրանք մեզ պետք են»։ ուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը հոդված է գրել այն մասին, թե Անկարայի հետ լավ հարաբերությունները որքանով են բխում Վաշինգտոնի շահերից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆլեյքն ընդգծել է Թուրքիայի հետ մերձենալու անհրաժեշտությունը՝ նշելով F-16 կործանիչներ վաճառելու» որոշման կարևորությունը։ Հիշեցրել է, որ թուրքական մարտական ավիացիայի զարգացումը բխում է ՆԱՏՕ-ի շահերից։
Ամերիկացի դիվանագետը, օգտագործելով «Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները գերազանցում են ՆԱՏՕ-ի շրջանակը» արտահայտությունը, ընդգծել է, որ Թուրքիան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Նա նաև նշել է, որ Թուրքիան, Մոնտրոյի կոնվենցիայի շրջանակներում փակելով Բոսֆորի նեղուցը, Սև ծովից դուրս է մղում Մոսկվայի ռազմանավերը։
Ջեֆ Ֆլեյքը նաև հիշեցրել է Թուրքիայի հաջող բանակցությունները «Հացահատիկի միջանցքի» շուրջ՝ նշելով, որ «Թուրքիան կարող է մեր հակառակորդների հետ շփվել այնպիսի վայրերում և այնպիսի ձևերով, որոնք մենք չենք կարող»։
Ֆլեյքը նշել է, որ Թուրքիան իրեն ի ցույց է դրել որպես այլընտրանք Չինաստանին։ Ըստ դեսպանի՝ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավումը կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի անվտանգության, հզորության և բարգավաճման համար։