Ադրբեջանական ծավալապաշտության մասին ԵՄ որոշ պաշտոնյաների հայտարարությունները հիմնազուրկ են. Ամիրբեկով

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Brussels Signal-ին տված հարցազրույցում ասել է, թե ադրբեջանական ծավալապաշտության մասին Եվրամիության որոշ պաշտոնյաների հայտարարությունները հիմնազուրկ են։ Նա պնդել է, թե Ադրբեջանը որևէ պլաններ կամ հավակնություններ չունի Հայաստանի տարածքի հանդեպ։

Ամիրբեկովը կրկնել է Բաքվի տեսակետները, թե Հայաստանի Սահմանադրությունում և մի շարք օրենքներում, ինչպես նաև Եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ ներկայացված բազմաթիվ հայցերին կից փաստաթղթերում տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829