Հարցվողներին առաջարկել են քաղաքական գործիչների ցուցակից ընտրել նրանց, ում վստահում են 66,9 տոկոսը նշել է ՌԴ նախագահին, 29,6 տոկոսը հայտնել է նրա նկատմամբ անվստահության մասին:
Հայաստանը հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման պայմանավորվածությունը:
Ղրղզստանի նախագահի պարտականությունները կատարող Տալանտ Մամիտովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ և դիվանագիտական ճանապարհով:
Դեկտեմբերի 18-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Տոկիոյից ոչ հեռու, ցունամիի սպառնալիք չի հայտարարվել:
Պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ սահմանել է ռուսաստանյան C-400 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) ձեռք բերելու համար, ուղղված են այն բանին, որպեսզի Ռուսաստանին զրկեն եկամուտներ ստանալու հնարավորությունից, ինչպես նաեւ նրա ազդեցության ընդլայնմանը:
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունը՝ այն կարևոր գործոն համարելով ողջ ԱՊՀ տարածքում կայունության համար:
2018թ. նոյեմբերի 2-ին «Русский Еврей» թերթում հրապարակվեց հոդված՝ «Փաշինյան. Հայաստանը ցանկանում է մասնակցել և՛ ՆԱՏՕ-ում, և՛ ՀԱՊԿ-ում» վերնագրով, որում ասվում է այն մասին, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է իր պետության՝ ՆԱՏՕ-ի կազմի մեջ մտնելու ցանկության մասին՝ միաժամանակ մնալով ՀԱՊԿ անդամ։ Նա այսպիսի հայտարարություն արել է Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Նորվեգիայում անցկացվող Trident Juncture 2018 զորավարժությունների ժամանակ, ուր մեկնել էր կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի անձնական հրավերով։ «Ինձ մշտապես ասում են, որ չի կարելի միանգամից երկու աթոռի վրա նստել։
«Յասա» արեւադարձային ցիկլոնը, որը մոլեգնում է Ֆիջիում, առնվազն երկու մարդու կյանք է խլել:
2020 թվականի դեկտեմբերի 17-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև գործընկերության խորհրդի երրորդ նիստը։
Եվրամիության խորհուրդը մինչեւ 2021 թվականի հուլիսի 31-ը պաշտոնապես երկարացրել է «Ռուսաստանի տնտեսության առանձին հատվածների» դեմ տնտեսական պատժամիջոցների գործողությունը, որոնք սահմանվել են Ուկրաինայի իրադրության պատճառով:
Թուրքիան վերջին շաբաթների ընթացքում փորձել է օգտագործել արտասահմանյան ԶԼՄ-ների հետ կապերը, որպեսզի առաջ տանի դիրքորոշումն այն առնչությամբ, թե ինչպես է ցանկանում հարթել Իսրայելի հետ հարաբերությունները՝ չնայած նրան, որ իր սեփական ԶԼՄ-ներն առաջ են տանում ծայրահեղական, հակաիսրայելական հայտարարություններ:
Ալյասկայի նահանգի հոսպիտալում երկրորդ բուժաշխատողի մոտ է ալերգիկ ռեկացիա առաջացել կորոնավիրուսի դեմ այն պատվաստանյութով պատվաստվելուց հետո, որը մշակել են ԱՄՆ-ի Pfizer ընկերությունը եւ նրա գերմանական գործընկեր BioNTech-ը:
Սերբիա մուտք գործելու համար այժմ կպահանջվի ներկայացնել COVID-19-ի բացասական ՊՇՌ-թեստ:
Եվրահանձնաժողովն առաջարկել է Եվրամիությունում ստեղծել կիբեռանվտանգության օպերատիվ կենտրոնների ցանց՝ արհեստական ինտելեկտի լայն կիրառմամբ՝ կիբեռհարձակումների հայտնաբերման եւ դրանց հակազդման համար:
Վիետնամը դեկտեմբերի 17-ին սկսել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի փորձարկումները կամավորների վրա:
ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեցրել են 2021 թվականի քաղաքացիական եւ ռազմական կառույցների բյուջեն՝ համապատասխանաբար 258,9 միլիոն եվրո եւ 1,61 միլիարդ եվրո:
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվեց հուշագիր, որով նախատեսվում է կառուցել Իգդիր-Նախիջևան գազատար. այն դառնալու է ավելի մեծ գազատարի հիմքը, որը Թուրքիան և Ադրբեջանը նախատեսում են կառուցել Մեղրիի միջանցքով։ Արդեն մտահոգություններ կան, որ այդ դեպքում գազատարի «անվտանգությունն» ապահովելու նպատակով թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանն ունենալու են լեգիտիմ հիմք գազատարի տարածքն իրենց անմիջական վերահսկողության տակ վերցնելու։
Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը մինչեւ դեկտեմբերի 24-ը կգտնվի կարանտինի մեջ այն պատճառով, որ շփվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բաղդասարյանն է։
Ամերիկյան Enterprise վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի վերջերս պատերազմի ավարտին կնքված հրադադարի հայտարարության դրույթները, այն նշելով՝ որպես ապագա վեճերի հիմք, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի տարածքային ամբողջականության փոփոխության կամ տարածաշրջանում նոր պատերազմի հրահրման ռիսկերը:
ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն իր մի քանի խորհրդականների հայտարարել է, որ հրաժարվելու է Սպիտակ տունը լքել ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը:
«Հակամարտության գոտում հրադադարի խախտումները և միջադեպերը կարող են շարունակական բնույթ կրել, եթե մի շարք քայլեր չնախաձեռնվեն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Հադրութի շրջանի հայկական գյուղերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին և հետագա զարգացումներին։
Ռուսաստանի հասցեին ԱՄՆ-ի մեղադրանքները իբր Միջերկրական ծովում հակամարտությունների բորբոքման մեջ, հիմնավորված չեն, ոչ մի փաստ չի ներկայացվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Առնվազն յոթ մարդ զոհվել եւ 11-ը տուժել են ավտոբուսի եւ միկրոավտոբուսի բախման արդյունքում, որը տեղի է ունեցել Եգիպտոսի Սոհագի կենտրոնական նահանգում:
Հրշեջները լիկվիդացրել են պահեստաշենքում բռնկած հրդեհը Նովոսիբիրսկի Կորովի շրջանում:
Թուրքիան շարունակում է Կատարի հետ համագործակցությունը ռազմական ոլորտում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆրանսիայի Կլամար քաղաքի քաղաքային խորհուրդը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի ինքնիշխանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։
Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում:
Միացյալ Նահանգների ներքին գործերի նախարար Դեւիդ Բեռնհարդտը վարակվել է նոր կորոնավիրուսով: