Միջին դասի «Չանչժեն-8» («Մեր արշավ-8», CZ-8) չինական հրթիռը դեկտեմբերի 22-ին ուղեծիր է մեկնարկել XJY-7 գաղտնի արբանյակով եւ մի խումբ տիեզերական միկրոապարատներով. ուղիղ հեռարձակումն իրականացվել է DouYu չինական կայքում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհրդակցություն կհրավիրի, որտեղ կքննարկի կորոնավիրուսի նոր հիմնամանրէի մասին տեղեկատությունը, որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում:
«Սպուտնիկ V»-ն կպաշտպանի COVID-19-ի նոր տարբերակից, որը հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մշակած Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
Ալյասկայի ոսկու հանքերից մեկում հնէաբանները պատահմամբ գտնել են գայլի ձագի հնագույն մումիա:
Ինչպես ճշտում է հրատարակությունը, Մալայզիայի կառավարությունը համաձայնագիր է կնքել՝ AstraZeneca բրիտանական ընկերությունից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 6,4 միլիոն չափաբաժին գնելու շուրջ:
Բրազիլիայում Ռիո դե Ժանեյրոյի քաղաքագլուխ Մարսել Կրիվելլան դեկտեմբերի 22-ին կալանավորվել է կոռուպցիայի գործով:
Բելառուսի ատոմակայանին տրվել է առաջին էներգաբլոկի փորձնա-արդյունաբերական շահագործման փուլային ծրագրի կատարման իրավունքի թույլտվություն:
84 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Կլոդ Բրասերը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է նախկին նախագահին և նրա ընտանիքին երաշխիքների ընդլայնման օրենքը:
Չնայած Արցախյան երկրորդ մեծ պատերազմից հետո Հայաստանում նույնիսկ կան շրջանակներ, որոնք պնդում են, թե պետք է վերականգնել երկխոսությունը հարևան երկրների, մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, հասնել խաղաղ համակեցության, տարածաշրջանային կայունության, Ադրբեջանը շարունակում է հայատյաց քաղաքականությունը, Հայաստանի հետ խոսելով ուժի դիրքերից։
Մեծ Բրիտանիան պատրաստվում է սննդամթերքի հնարավոր անբավարարության, դրա հետ մեկտեղ արտադրողները երկյուղում են աշխատանքի խափանումներից, եթե Ֆրանսիան ուժի մեջ թողնի բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների արգելքը՝ կորոնավիրուսի նոր հիմնամանրէի տարածումը կասեցնելու նպատակով:
Ռուս ճանաչված քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը kp.ru-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական բարդ իրավիճակին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել է բրիտանական Պահպանողական կուսակցությունից օրենսդիրների խնդրանքը՝ 2021 թվականին Բրյուսելի հետ շարունակելու բանակցությունները Brexit-ից հետո կողմերի ապագա հարաբերությունների առնչությամբ:
Օրերս Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այց կատարեց Բելգիա, որը նրա երկրորդ արտասահմանյան այցն էր նշանակումից հետո։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 21-ի երեկոյան Ներկայացուցիչների պալատից անմիջապես հետո հավանություն է տվել 2021 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) բյուջեի նախագծին, ինչպես նաեւ երկրի տնտեսության խթանման միջոցների փաթեթին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առայժմ տվյալներ չունի մահացության վրա կորոնավիրուսի նոր մանրէահիմքի ազդեցության վերաբերյալ:
Սիրիան եւ Ռուսաստանը քննարկում են COVID-19-ի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումները, սիրիացիները ռուսաստանյան պատվաստանյութերին ավելի շատ են վստահում, քան Pfizer-ին եւ մյուսներին:
100 մլրդ խորանարդ մետր գնահատվող պաշարներով գազի նոր հանքավայր են հայտնաբերել ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում:
Սեուլի մայրաքաղաքային տարածաշրջանի իշխանությունները, որտեղ արդեն անվտանգության միջոցներ են գործում COVID-19-ի դեմ պայքարի նպատակներով, կարգադրել են դեկտեմբերի 23-ից արգելել մարդկանց հինգ հոգուց ավելի խմբերով հավաքվել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն դեկտեմբերի 20-ին դատապարտել է Բաղդադի «կանաչ գոտու» հրթիռակոծումը՝ պատահածի պատասխանատվությունը բարդելով Իրանի կողմից օժանդակվող զինված կազմավոումների վրա:
Լեհաստանի իշխանությունները դադարեցնում են ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ՝ այդ երկրում կորոնավիրուսի նոր մուտացիայի հայտնաբերման պատճառով:
Կանադան դեկտեմբերի 21-ից ժամանակավորապես դադարեցնում է ավիացիոն հաղորդակցությունը Մեծ Բրիտանիայի հետ նոր ձեւի կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով:
Եթե դա այլ պետության տարածք է, ստացվում է, որ իր այդ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանն իսկապես պատերազմ է հրահրել, և ստացվում է, որ Իլհամ Ալիևը ճիշտ է, երբ մեղադրում է, որ Փաշինյանն է հրահրել այդ պատերազմը: Իսկ քանի որ պատերազմ հրահրելը միջազգային լրջագույն հանցագործություն է, ապա ստացվում է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների տրամաբանության՝ Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի Հաագայի դատարանում, եթե դա այլ պետության տարածք է, ինչպես իրենք են պնդում:
Մեծ Բրիտանիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 33 հազար 364 դեպք,մահացել է 215 մարդ:
Նավթի համաշխարհային գները դեկտեմբերի 21-ի ցերեկը գրեթե մինչեւ 5 տոկոս արագացրել են անկման տեմպերը, ընդ որում՝ Brent նավթի գինը դեկտեմբերի 15-ից ի վեր առաջին անգամ բարելի դիմաց 50 դոլարից ցածր մակարդակ է ընկել Մեծ Բրիտանիայից կորոնավիրուսի նոր հիմնամանրէի մասին նորությունների ֆոնին:
Դեղորայքի հարցերով եվրոպական գործակալությունը (EMA) խորհուրդ է տվել օգտագործել ԵՄ-ի շուկայում COVID-19 դեմ առաջին պատվաստանյութը:
Ռուսաստանը մեկ շաբաթով դադարեցնում է Մեծ Բրիտանիայի հետ ավիահաղորդակցությունը՝ կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման պատճառով:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի Twitter-ում հրապարակված Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերբերյալ հոդվածին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսրայելի վարչապետ Բենիային Նաթանյահուն դեկտեմբերի 21-ին կորոնավիրուսի կառավարական հանձնաժողովի նիստում հանդես է եկել մարդատար չվերթների համար հրեական պետության երկինքն ահապաղ լիովին փակելու իր առաջարկությունը պաշտպանելու՝ նախարարներին ուղղված կոչով, ինչպես դա արվել է 2020 թվականի մարտին համավարակի սկզբին՝ վիրուսի նոր տիպի տարածման սպառնալիքի պատճառով:
Դեկտեմբերի 21-ին հրդեհ է տեղի ունեցել Ճապոնիայի Toyota Motor խոշորագույն ավտոկոնցեռնի գործարանում՝ Այտիի պրեֆեկտուրայում: