Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վատթարացման հավանականություն կա. Բաքվում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին մեկնաբանել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը։
Դիվանագետը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ սահմանին լարվածությունը մտահոգության տեղիք է տալիս։
«Նման միջադեպերը ցույց են տալիս իրավիճակի վատթարացման հավանականություն կա, մենք կողմերին կոչ ենք անում զերծ մնալ էսկալացիայից և երկխոսության կոչ ենք անում»,- ընդգծել է ԱՄՆ դեսպանը։
Դիվանագետը նաև նշել է, որ ԱՄՆ-ը ճանաչում է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։