Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերին պատկանող С-17 ռազմական ինքնաթիռը խախտել է Վենեսուելայի օդային տարածքը:
Բրիտանական Times Higher Education (THE) ամսագիրը հոդված է հրապարակել է Օքսֆորդի համալսարանի հետազոտական կենտրոններից մեկին Ադրբեջանի կողմից գումար տրամադրելու մասին, ինչը կարող է ազդել հետազոտությունների անաչառության վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրող Դեյվիդ Մեթյուսը իր հոդվածում նախ նշում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի անդամներից մեկը Օքսֆորդի համալսարանի՝ Ադրբեջանն ուսումնասիրող հետազոտական կենտրոններից մեկի խորհրդի անդամ է, ինչը շահերի հնարավոր բախում է կրթության ոլորտում:
Երաշտները դարձել են աշխարհում 650 հազար մարդու մահվան պատճառ վերջին կես դարում, Երկրագնդի ավելի քան 577 հազար բնակիչ զոհվել է փոթորիկների ժամանակ:
Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի Blue Impulse օդանավավարական խումբն անցաթիռ է կատարել Տոկիոյի քաղաքապետարանի վրայով Ճապոնիայի մայրաքաղաքում ամառային Օլիմպիական խաղերն սկսվելու նախաշեմին, որոնց բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսն ասել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ծագումը կարող է այդպես էլ անհայտ մնալ աշխարհին, գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը: Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը, խոսելով ՀՀ-ի և Ֆրանսիայի համագործակցության մասին հատկապես պաշտպանության ոլորտում:
«Ալիևի մտավախությունը հետևյալն է, իհարկե, այժմ նա, այսպես ասած, աքլորացել է իր հաղթանակներից հետո։ Իհարկե, սա էլ ազդում ու խթանում է նրա մոտ եղած այդ ահաբեկչական պահվածքը, սակայն պարզ է, որ նա լավ հասկանում է, որ եթե ապաքինվենք ու այս իրավիճակից դուրս գանք, կարող է այլ իրավիճակ ստեղծվել։ Բնական է, որ սա Ադրբեջանին և Թուրքիային չի կարող չանհանգստացնել»։
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՌԴ ԱԳ նախարար Լավրովն անդրադառնալով Արևմուտքի ակտիվացմանը, նշել է, թե «հիմա էլ մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների երկայնքով, ներառյալ Կենտրոնական Ասիան և Անդրկովկասը»։
Հուլիսի 22-ին տեղի իշխանությունները տեղեկացրել էին 33 զոհերի մասին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողների հետ հանդիպմանը Թուրքիային վերաբերող տարբեր թեմաներով հայտարարություններ է արել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ում հրշեջները շարունակում են պայքարը բնական հրդեհների դեմ երկրի արեւմուտքում, որտեղ կրակով է բռնված գրեթե 600 հազար հեկտար տարածք:
Այն տեղեկատվությունը, թե «Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է Աֆղանստանի սահմանների 90 տոկոսը, ճիշտ չէ եւ իրենից «սուտ քարոզչություն» է ներկայացնում:
Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը օրերս քննարկել է Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը, ուր անդրադարձել է նաև ԼՂ հարցում Անկարայի ներգրավվածությանը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Բելգիայում հուլիսի 14 – 16-ը տեղի ունեցած հեղեղման վնասը, հեղեղում, որը ծանրագույնն է վերջին 100 տարվա ընթացքում, նախնական գնահատումներով՝ գերազանցում է 10 միլիարդ եվոն, վերջնական գումարը տակվին հայտարարված չէ:
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց թիվը անցել է 30 միլիոնը: Այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
ԱՄՆ իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով Կանադայի ու Մեքսիկայի հետ սահմանները փակ կպահեն մինչև օգոստոսի 21-ը: Հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը:
Միացյալ Նահանգները տիեզերական մրցավազքի մեջ է Չինաստանի հետ, միևնույն ժամանակ շարունակում է համագործակցությունը Ռուսաստանի հետ: Հայտարարել է NASA-ի ղեկավար Բիլ Նելսոնը:
Բոլոր համաշխարհային խնդիրները կարող են լուծված լնել, եթե հասարակությունը դրանց ձեռնամուխ լինի Տոկիոյում հանդես եկող ատլետների համառությամբ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որով նախագահական լիազորությունների կեսը, որոնք վերաբերում են պետական գույքի մասնավորեցմանը, փոխանցվում է կառավարությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին:
Գերմանիայում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը տագնապ է հարուցում, վարակումների դեպքերի թիվը կրկին արագորեն աճում է:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է այսօր Կուբայի կառավարության որոշ անդամների նկատմամբ հայտարարել անհատական պատժամիջոցներ սահմանելու մասին: Այդ մասին հաղորդում է Politico-ն, հիշեցնելով, որ վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Կուբայում վերջերս տեղի են ունեցել մասշտաբային բողոքի ակցիաներ:
«ԵՄ-ն ակտիվ է, սակայն նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել Մակրոնը, և դժվար է ասել, թե հնարավոր երեք ճանապարհներից որո՞վ կշարժվի Արևմուտքը՝ կբավարարվի միայն ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքը վերսկսելո՞վ, թե՞ առանձին նախաձեռնություններով, կամ գուցե եռակողմ՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափը փոփոխվի: Անցումային փուլ է, գործընթացներն Արևմուտքի օգտին են, քանի որ ընթանում է Արևմուտքի ուժերի միավորում, որում մեծ դեր խաղաց Միացյալ Նահանգները։ Իսկ Ռուսաստանի խնդիրները շատ են, ռեսուրսները՝ ոչ բավարար: Հենց այդ պատճառով ՌԴ-ն մեղմացնում է իր մոտեցումներն այս հակամարտությունում Արևմուտքի դերակատարության վերաբերյալ»,- ասաց նա:
168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, թե Երասխի ուղղությամբ ընթացող գործընթացները հիմք են տալիս ենթադրելու, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրականացնում են Շուշիի հայտարարագրից բխող քայլերը, այն է՝ սկսել են դաշնային պետություն ստեղծելու ուղղված գործընթացները:
Եվրոպայի հանձնաժողովը (ԵՀ) ի գիտություն է ընդունել ԱՄՆ-ի եւ Գերմանիայի միջեւ համաձայնությունների ձեռքբերումը «Հյուսիսային հոսք – 2» գազատարի շուրջը:
Կիպրոսը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ բողոքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի՝ Վարոշայի վերաբերյալ արած հայտարարությունների դեմ:
Մադագասկարի դատախազությունը հայտարարել է հուլիսի 22-ին երկրի նախագահ Անդրի Ռաձուելինայի դեմ մահափորձի կանխման մասին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 22-ին Պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի՝ Pegasus ծրագրի միջոցով էլեկտրոնային լրտեսության գործի հետաքննության առանչությամբ:
Առնվազն 17 մարդ է զոհվել Թունիսի ափերի մոտ նավաբեկության ժամանակ:
Չինաստանիի Հենանի կենտրոնական նահանգում հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 33-ի, ավելի քան 256 հազար մարդ տեղափոխվել է անվտանգ շրջաններ, աղետի գոտում է գտնվում 3 միլիոնից ավելի մարդ: