Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դիրքերն ուժեղացնելու նպատակով Լեհաստան ամերիկացի զինվորների առաջին խումբը կժամանի փետրվարի 5-ին:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հրավիրել է ընթացիկ տարվա սեպտեմբերին պետական այց կատարել հանրապետություն:
Էկվադորի մայրաքաղաքում՝ Կիտոյում հորդառատ անձրևներից առաջացած լայնամասշտաբ հեղեղումների հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Աշխարհում ավելի քան 12,5 հազար մահ է արձանագրվել կորոնավիրուսից վերջին օրվա ընթացքում:
Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։
Նախօրեին հայտնի դարձավ հայ-թուրքական երկրորդ հանդիպման վայրն ու օրը: ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրեց, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։
Հնդկաստանի առողջապահութան նախարարությունը հաղորդել է կորոնավիրուսով ախտահարումների աճի տեմպերի կտրուկ նվազման մասին. փետրվարի 4-ին նոր դեպքերի թիվը է 13 տոկոսով ընկել է մեկ օր առաջվա համեմատությամբ, դրա հետ մեկտեղ դրական արդյունքների մակարդակը (թեստի դրական արդյունքով մարդկանց տոկոսը) կազմել է 10 տոկոսից պակաս:
«Հասարակությունը բավականին լուրջ ապատիայի մեջ է, չգիտի՝ ինչ անի, կրակն է ընկել իր ընտրության ձեռքը: Չկա որևիցե լույս թունելի վերջում. արև էին խոստացել, բայց անգամ լամպի լույս չկա: Մարդկանց մի մասը կշարունակի անել այն, ինչ տարիներ շարունակ արել են Հայաստանում, այսինքն՝ կարտագաղթի, որովհետև միայն 2021թ. թվերը սարսափելի թվեր են, և չեմ կարծում, որ այդ տենդենցը կկանգնի, մյուս մասը դեպրեսիայի մեջ կշարունակի մնալ՝ լավ օրերի սպասումով»:
Մեծ Բրիտանիայի վարչապետի չորս մերձավոր օգնականներ բառացիորեն մի քանի ժամվա տարբերությամբ որոշել են հեռանալ իրենց պաշտոններից՝ կառավարության ղեկավարի հետ տարաձայնությունների պատճառով:
ԱՄՆ-ի ավելի քան 50 կոնգրեսականներից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին և Գաս Բիլիրակիսին՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջելով արգելափակելու չորրորդ սերնդի F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Մակրոնն իր խոսքում նշել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկումների կարևորությունը: «Մենք լավ քննարկումներ և ձեռքբերումներ ենք ունեցել, և կարևոր է դրանց հետևելը»,- շեշտել է ֆրանսիացի առաջնորդը:
Իտալիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Լուիջի դի Մայոն եւ Ժան Իվ լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «ռուս-ուկրաինական սահմանին եւ Ուկրաինայի արեւելքում իրադրության վերջին զարգացումները»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կզբաղեցնի Նորվեգիայի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին հաղորդել էր կո հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության որոշումը:
ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ասաց, որ այսօր միայն «ձեռքի հետ» են խոսում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայ դատի և մի շարք այլ կարևոր հարցերի մասին։
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են ընդունել նոր դարաշրջան մուտք գործող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստան կուղեւորվի փետրվարի 7-ին, իսկ փետրվարի 8-ին՝ Ուկրաինա:
Պակիստանի իշխանությունները բարձր պատրաստականության վիճակի են բերել անվտանգության ուժեը երկրի ամբողջ տարածքում Բելուջստանի հարավ – արեւմտյան նահանգում ահաբեկիչների կատարած գրոհներից հետո: Փետրվարի 4-ին այդ մասին հաղորդել է The News International թերթը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Պեկին: Սա Ռուսաստանի ղեկավարի առաջին այցն է Չինաստան կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Ինչպես լրագրողներին պատմել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը, այցի ծրագիրը նախատեսված է մեկ օրվա համար:
Հունվարի 4-ին Նիգերիայի հյուսիս – արեւելքում 19 մարդ է զոհվել երկու փոխադրամիջոցների մասնակցությամբ ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի խոսքով՝ պատվաստում ստացած նորզելանդացիները Ավստրալիայից կկարողանան տուն վերադառնալ փետրվարի 27-ից, իսկ մյուս երկրների պատվաստված քաղաքացիները կկարողանան դա անել մարտի 13-ից:
Արգենտինան ստացել է կորոնավիրուսի դեմ 14,6 միլիոն չափաբաժին ռուսաստանյան պատվաստանյութեր, եւս 6,3 միլիոն չափաբաժին արտադրվել է երկրի արտադրական կարողություններով:
Թուրքիայի եւ Հունաստանի սահմանի մոտ ցրտամահ է եղել 12 միգրանտ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը:
«Ես եղել եմ եվրոպական գրեթե բոլոր երկրներում, հետևել եմ մեր խորհրդարանական, պետական պաշտոնյաների թե՛ ելույթներին, թե՛ քաղաքականությանը, և այլն, ես Ստրասբուրգի միջանցքներում քայլում էի օբյեկտիվորեն ինքնավստահ, հիմա ո՞ր մեկին ցույց տաք՝ ասեք՝ ինքնավստահ է: Եթե հավաքական հաղթանակ չլինի, բացասական էներգիա է կուտակվելու, և դա մենք դրսևորելու ենք մեկմեկու հանդեպ: Այնպես որ, Մոնթեն ճիշտ էր, այս տգետ մանկլավիկների խունտան՝ սխալ. խաղաղություն պետք է լինի միայն մեր հաղթանակով»:
Ուկրաինան, Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն անվտանգության հարցերը քննարկելու նոր ձևաչափ են գործարկել: Այս մասին փետրվարի 3-ին ասել է Եվրամիությունում Ուկրաինայի ներկայացուցիչ Վսևոլոդ Չենցովը։
Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը հայ-թուրքական երկխոսության և դրա իրական օրակարգի, նախապայմանների վերաբերյալ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները սկսելով հայ-թուրքական երկխոսությունը՝ փորձում են տպավորություն թողնել, թե այդ գործընթացն առանց նախապայմանների է սկսվում, թուրքական կողմը պարբերաբար հիշեցնում է Հայաստանին, թե ինչ օրակարգով է բանակցում Հայաստանի հետ:
Թուրքիայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը սադրանք է առկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, և Անկարայում դա չեն կարող չհասկանալ: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո վերահաստատել է, որ Անկարան պատրաստ է ընդունելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովոստի »-ն:
Ամերիկացի զինվորականները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում և ոչնչացրել «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Կուրայշիին: Այս մասին ասվում է փետրվարի 3-ին Սպիտակ տանը հնչած՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ։
Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը բանակցություններ են վարում մի շարք ասիական երկրների հետ Ուկրաինայում ճգնաժամի խորացման պարագայում Եվրոպա բնական գազի մատակարարման հնարավորությունների շուրջ: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին:
Ջոնսոնը նշել է, որ օրենսդրության մեջ փոփոխություններ են կատարել, որպեսզի Միացյալ Թագավորությունը կարողանա պատժամիջոցներ կիրառել ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ Ռուսաստանի ռազմավարական շահերին առնչվող ցանկացած ընկերությունների նկատմամբ։