
Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում AZAL մարդատար ինքնաթիռի կործանումը։ Այդ մասին հայտնել է Զելենսկին իր տելեգրամյան ալիքում։
«Ես խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և իմ ցավակցությունն եմ հայտնել նրան և Ադրբեջանի ժողովրդին սարսափելի վթարի կապակցությամբ։ Այժմ առանցքային առաջնահերթությունը մանրակրկիտ հետաքննությունն է, որը կտա իրականում տեղի ունեցածի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները»,- ասվում է հրապարակման մեջ։
«Ռուսաստանը պետք է հստակ բացատրություններ տա և դադարեցնի ապատեղեկատվություն տարածելը։ Լուսանկարներն ու տեսանյութերը հստակ ցույց են տալիս ինքնաթիռի վնասված մասը, մասնավորապես՝ անցքերը, որոնք շատ են հիշեցնում ՀՕՊ հրթիռային հարվածը»,- գրել է Զելենսկին Telegram-ում։
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում։