«Իհարկե, թշնամու հետ ճակատամարտում մեր հաղթական ակորդը հեռու չէ»,-նշել է Ուկրաինայի նախագահը։
ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին զարմացրել է նաեւ Թուրքիան՝ հայտարարելով, որ չի աջակցի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը դաշինքին:
Ընտրությունները, որոնք առաջինն են 2018 թվականից ի վեր, դիտվում են որպես փորձություն այն բանի, թե արդյո՞ք խիստ զինված, Իրանի կողմից աջակցվող Հեզբոլլահը և նրա դաշնակիցները կարող են պահպանել իրենց խորհրդարանական մեծամասնությունը՝ աճող աղքատության և իշխանության կուսակցությունների նկատմամբ զայրույթի պայմաններում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 15-ին կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ մասնակցելու կյանքից հեռացած ԱՄԷ-ի նախագահ Խալիֆա բին Զայեդ ալ-Նահյանի հիշատակին նվիրված միջոցառմանը:
Մեծ Բրիտանիայում բնակչության շրջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվը հասել է երեքի:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը վարակվել է կորոնավիրուսով:
Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ եւ Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը պետության ղեկավար Խալիֆա բեն Զեյդ ալ Նահայյանի մահից հետո կկատարի երկրի նախագահի պարտականությունները մինչեւ նոր նախագահի ընտրությունը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի ձգտում պատժամիջոցների միջոցով փոխել Ռուսաստանի իշխանություններին:
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Բեռլինում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ֆինլանդիայի իր գործընկերոջ հետ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Երկար ժամանակ գաղտնի պահելուց հետո ՀՀ իշխանությունները որոշեցին հրապարակել 6 առաջարկները, որոնք, իրենց իսկ խոսքով, փոխանցել են ադրբեջանական կողմին՝ ի պատասխան ամիսներ առաջ վերջինիս ներկայացրած 5 կետերի։
Մեծ յոթնյակի (G7) երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ճապոնիան պատրաստ են շարունակել պատժամիջոցների միջոցով ճնշումների գործադրումը Ռուսաստանի նկատմամբ:
Ֆինլանդական կողմի նախաձեռնությամբ մայիսի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել այդ երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Մեծ յոթնյակի (G7) երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ճապոնիան հայտարարել են, որ չեն ընդունի Ուկրաինայի սահմանների որևէ փոփոխություն:
Միացյալ Արաբական Էմիրությունների բարձրագույն դաշնային խորհուրդը նոր նախագահ է ընտրել Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին: Այս մասին հայտնել է ԱՄԷ պետական լրատվական գործակալությունը:
Առնվազն 26 մարդ է զոհվել Հնդկաստանում Դելիի արևմտյան արվարձանում չորս հարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 16-ին աշխատանքային այց կիրականացնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքից ազատել է Լեհաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Չուշևին, որը խորհրդակցությունների համար Մինսկ էր հետ կանչվել 2020 թվականին:
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ նրա մոտ չի տեսել ձգտում՝ փոխելու Ուկրաինայի հարցով դիրքորոշումը:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում իրենց աշխատանքն է վերսկսել 37 երկրի դեսպանություն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լատինական Ամերիկայի գործընկրներին աշխարհի պարենային շուկաների համար ուկրաինական հակամարտության հետեւանքների կոլեկտիվ պատասխան գտնելու կոչ է արել:
Հյուսիսային Կորեան հայտնել է կորոնավիրուսի բռնկման մասին, ամենայն հավանականությամբ մահացել է 6 քաղաքացի, վարակվել ավելի քան 350 հազարը: Այս մասին տեղեկացրել է պետական լրատվամիջոցը:
ՉԺՀ-ն պատրաստ չէ Ռուսաստանի հետ ցամաքային սահմանը բացել Չինաստանի տարածքում համաճարակաբանական անբարենպաստ իրադրության պատճառով: Այդ մասին հաղորդել է Պրիմորսկի երկրամասի միջազգային համագործակցության գործակալության ղեկավար Ալեքսեյ Ստարիչկովը, որին տարածաշրջանի կառավարությունը վկայակոչում է իր տելեգրամ-ալիքում:
6-11 տարեկան երեխաներին կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստանյութի ներարկումը կլինիկական հետազոտությունների շրջանակներում կսկսվի հունիսի 3-ին, ներկայում ընթանում է կամավորների հավաքագրում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
ԿԺԴՀ-ում COVID-19-ով հիվանդանալու ավելի քան 18 հազար դեպք է հաստատվել: Մայիսի 13-ին այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
ԿԺԴՀ-ում «անհայտ տենդի» բռնկում է արձանագրվել ապրիլի վերջին: Մայիսի 13-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
Աֆղանստանը մտադիր է ընդլայնել Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը, ցանկանում է գազ եւ նավթ գնել, տրամադրված է կոնկրետ համաձայնագրեր ստորագրել: Այդ մասինՌԻԱ Նովոստիին հայտարարել է Մոսկվայում Աֆղանստանի գործերի ժամանակավոր համատարմատար Ջամալ Նասիր Հարվալը:
«Արևմուտքն անում է ամեն ինչ, որ դուրս մղի Ռուսաստանին տարածաշրջանից, և դրա համար Հայաստանին պետք է պոկել Ռուսաստանից և կցել Թուրքիային, որովհետև ուրիշ հետաքրքիր տարբերակ Արևմուտքի տեսակետից չկա: Մենք ունենք Իրան, որը բավականին կոնֆլիկտային վիճակում է Արևմուտքի հետ, կա Ռուսաստան, Վրաստանը մեզ նման դերակատարություն չունի, Ադրբեջանը՝ նույնպես, տակը մնում է Թուրքիան, որն այս տարածաշրջանում ներկայացնում է Արևմուտքի շահերը»։
Սիրիայում ռազմական ավտոբուսի ուղղությամբ հրթիռակոծության հետևանքով 10 զինծառայող է զոհվել, ևս 9-ը վիրավորվել է հյուսիս-արևմուտքում: Այս մասին հայտնել է SANA պետական լրատվական գործակալությունը:
Եվրամիության լրացուցիչ 500 միլին եվոյի օգնությունն Ուկրաինային Եվրոպայի Խաղաղության հիմնադրամից կհատկացվի ծանր սպառազինությունների՝ տանկերի եւ հրետանու գնման համար: