Անհայտ անձը դանակով 11 մարդու է վիրավորել Ալբուքերքե ամերիկյան քաղաքում (ԱՄՆ-ի հարավարեւմտյան Նյու Մեքսիկոյի նահանգ), նրան ձերբակալել են: Այդ մասին տեղի ոստիկանության մամուլի ծառայությունը հաղորդել է Twitter-ում:
«Առայժմ դրանք դադարեցվել են ամերիկացիների նախաձեռնությամբ, ուստիեւ առայժմ ոչ մի կարգի ազդանշան չկա վերսկսման մասին»,- Ասել է արտգործնախարարության ղեկավարի տեղակալը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
Ցուցարարները, որոնք դաշնային եւ տարածաշրջանային իշխանություններից պահանջում էին վերացնել քովիդ-սահմանափակումները, հեռացել են Ամբասադոր կամրջից, որը միացնում է Կանադայի Վինձորը (Օնտարիոյի նահանգ) եւ ԱՄՆ-ի Դետրոյտը (Միչիգանի նահանգ): Պետական սահմանի հատման կետը բաց է, փետրվարի 14-ին հայտնել է Associated Press (AP) գործակալությունը:
Ինքնաթիռը, որի մեջ գտնվում էր 7 մարդ, ջուրն է ընկել ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի ափերի մոտ. փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում: Այդ մասին հաղորդել է տեղական WCTI-TV հեռուստաալիքը:
Կորեայի Հանրապետության իշխանություններն ԱՄՆ-ի հետ համատեղ ուշադրությամբ հետեւում են ԿԺԴՀ-ի գործունեությանը միջուկային ոլորտում: Փետրվարի 14-ին Սեուլում լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչ Լի Չժոն Չժուն։
Շտաբի տվյալներով՝ կորոնավիրուսի օմիկրոն շտամը դեռեւս հայտնաբերվել է Ռուսաստանի 85 շրջաններից 84-ում:
ԱԳՆ-ն դարձյալ խորհուրդ է տվել Ավստրալիայի քաղաքացիներին անհապաղ հեռանալ Ուկրաինայի տարածքից:
Աշխարհի խոշորագույն ապահովագրական ընկերությունները փետրվարի 12-ին հայտնել են ուկրաինական ավիափոխադրողներին այն մասին, որ 48 ժամվա ընթացքում դադարեցնում են Ուկրաինայի օդային տարածքում թռիչքների համար օդանավերի ապահովագրումը:
Նրա խոսքով՝ միջադեպի առնչությամբ հարցումներ են ուղարկվել ուժային կառույցներ։
Ուկրաինական Sky Up ավիաընկերության օդանավը Քիշնևում վայրէջք է կատարել այն պատճառով, որ սեփականատերը նրան արգելել է մտնել Ուկրաինայի օդային տարածք: Այդ մասին հայտարարել է փոխադրողի մամուլի ծառայությունը։
ԵԱՀԿ-ն պետք է դառնա Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով զբաղվող ունիվերսալ կազմակերպություն, այլ ոչ թե գործիքի դեր խաղա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ չի տալիս լատինոամերիկյան այդ երկրի քաղաքացիներին Ուկրաինա այցելել:
Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտեցել է 405 միլիոնի, իսկ մահվան դեպքերը գերազանցել են 5.78 միլիոնը:
Նորվեգիայի կառավարությունը փետրվարի 12-ից չեղարկում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված գրեթե բոլոր սահմանափակումները:
Որքան շատ են Հայաստանի իշխանությունները հերքում Սյունիքով անցնող, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի կառուցման մասին լուրերը, այնքան հաճախ են դառնում այդ առնչությամբ Ադրբեջանից հնչող հայտարարությունները:
2021 թվականին Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ տարվա համեմատությամբ 7,5 տոկոսով աճել է:
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 133 քաղաքացի, մահերի թիվն, այսպիսով` երկրում հասել է 133 հազար 570-ի:
«Գնդակը ռուսական դաշտում է, քանի որ Ռուսաստանին են մերժել, բայց ՌԴ-ում ևս հասկանում են իրավիճակի ողջ լրջությունը, և այս իրավիճակում շատ ռուս վերլուծաբաններ ևս դժվարանում են ասել, թե իրենց ղեկավարությունն ինչպես կփորձի դուրս գալ այս իրավիճակից»,- ասաց վերլուծաբանը։
Իտալիայի ԱԳՆ ճգնաժամային կենտրոնը կոչ է արել Ուկրաինայում իր քաղաքացիներին լքել Ուկրաինան:
Իսպանիայի իշխանությունները խորհուրդ են տվել իրենց քաղաքացիներին ժամանակավորապես լքել Ուկրաինան՝ կապված այդ երկրում անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Նախորրդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էրդողանն ու Բաքվի վիլայեթի ժամանակավոր կառավարիչը հպարտորեն հայտարարում են Շուշիի դեկլարացիայի վավերացման մասին: Սուլթանն ու վեզիրը շտապում են… շտապում են հույս ունենալով փոփախվող աշխարհակարգում այն ներկացնել որպես իրողություն՝ իրենց մասնաբաժինը ստանալու ակնկալիքով:Ինչ՞ վտանգներ ունի Հայաստանի համար դա առանձին քննարկման թեմա է..․
Նիդերլանդները կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան:
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Կիևը հրաժարվում է Դոնբասի հետ ուղիղ երկխոսությունից, շարունակում է շրջափակել տարածաշրջանը, ընդունում է օրենքներ, որոնք հակասում են Մինսկի համաձայնագրերին:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:
Բելառուսի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Մակեյն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը:
Իրաքի իշխանություններն անվտանգության նկատառումներից ելնելով կոչ են արել քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը, իսկ Կիևում դեսպանատան աշխատակիցներին՝ օգտվել ամենամյա արձակուրդից:
Իրավիճակի սրման դեպքում բրիտանացի զինվորականները Ուկրաինայում չեն լինի, մասնավորապես՝ փետրվարի 12-13-ին ռազմական հրահանգիչները կլքեն երկիրը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինան, եթե այդ երկրում նրանց գտնվելը պարտադիր չէ:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ քաղաքային իշխանությունները պատրաստվում են աշխատել հնարավոր արտակարգ իրավիճակներում և հաստատել են բնակչության տարհանման ծրագիրը՝ կապված Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր «ներխուժման» մասին տեղեկությունների տարածման հետ։
Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զերծ մնալ Ուկրաինա զբոսաշրջային կամ այլ այցերից, որոնք չունեն մեծ հրատապություն: