Ադրբեջանն ու Իրանը քննարկում են նավթի համատեղ արդյունահանման հարցեր
Ադրբեջանի պետական SOCAR ընկերությունն ու Իրանի նավթի ազգային ընկերությունը (NIOC) Թեհրանում քննարկել են նավթի ու գազի արդյունահանման ու հետախուզության համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը, այդ թվում՝ երրորդ երկրներում, ասվում է SOCAR-ի տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է Trend-ը:
SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը նոյեմբերի 28-ին Իրան այցի ընթացքում հանդիպել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանի ու NIOC-ի ղեկավար Ռոկնեդդին Ջավադիի հետ:
«Կողմերը քննարկել են մի շարք ուղղություններում համագործակցելու հնարավորությունը, մասնավորապես նավթի ու գազի սվոփ, թրեյնինգային օպերացիաներին, Իրանում, Ադրբեջանում ու երրորդ երկրներում նավթի ու գազի արդյունահանման ու հետախուզության նախագծերի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև նավթաքիմիայի ոլորտում նախագծեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
NIOC-ին է պատկանում «Շահ Դենիզ» գազակոնդենսատային հանքավայրի մշակման նախագծի 10 տոկոսը: