Դիարբեքիրում գնդակահարել են Էրդողանի դեմ հանդես եկող փաստաբանին
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում սպանել են հայտնի քրդամետ, մարդու իրավունքների ոլորտում ճանաչված փաստաբան Թայիր Էլչիին, հայտնում է LifeNews-ը:
Անհայտ անձինք կրակել են փաստաբանի վրա, երբ նա հանդիպում էր ունենում մամուլի ներկայացուցիչների հետ: Ստացած վնասվածքներից Էլչին հիվանդանոցում մահացել է:
Հայտնի է, որ քրդամետ փաստաբանը եղել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակառակորդը: Նրան ձերբակալել էին հոկտեմբերի 20-ին «Քրդստանի աշխատավորական» կուսակցությանը (PKK) ցուցաբերած աջակցության համար:
Էլչին հայտարարել էր, որ կուսակցությունը ահաբեկչական չէ: Նրան ձերբակալելուց հետո քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության կողմնակիցները դուրս էին եկել միտինգի՝ պահանջելով նրան ազատ արձակել:
Փաստաբանը կրթություն էր ստացել ոչ միայն Թուրքիայում, այլև Եվրոպայում: Նա զբաղվում էր բազմաթիվ աղմկահարույց գործերով:
https://www.youtube.com/watch?v=sb8G9fovR3g