Թուրքիան դժվարացրել է ռուսական նավերի անցումը Բոսֆորի նեղուցով
Նոյեմբերի 29-ի առավոտից ռուսական դրոշներով նավերը խնդիրներ են ունեցել Բոսֆորի նեղուցը հատելիս, այդ մասին տեղեկացրել է Տրանսպորտային ռազմավարությունների կենտրոնը:
Նավերի տեղաշարժին հետևող marinetraffic.com օնլայն համակարգի տվյալով՝ կիրակի ռուսական նավերը տեղաշարժվել են զիգզագներով ու շրջանագծով՝ երկար սպասելով նեղուց մուտք գործելուն:
Այլ երկրների նավերի տեղաշարժն այդ օրը աչքի չի ընկել ուշացումներով: Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ռուսական նավերին հաջողվել է, այնուամենայնիվ, մուտք գործել Բոսֆորի նեղուց:
Նշվում է, որ «Բրատսկ» նավը սպասել է թույլտվության առավոտյան ժ. 10.00-ից մինչև երեկոյան ժ. 19.00-ն: «Վոլգոբալտի» զիգզագներն սկսվել են գիշերվա ժամը 03.00-ից ու շարունակվել մինչև 17:00-ն: