Բաժիններ՝

Վրաստանում Աբխազիային առաջարկել են միավորվել դաշնային պետության մեջ

Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հայտարարել է, որ դաշնայնացումը վրացիների ու աբխազների՝ միասին մեկ հասարակության մեջ ապրելու միակ ուղին է: Նրա խոսքերը մեջբերում է Interfax-ը:

«Աբխազիան անկախ Վրաստանի կազմում չի եղել, մեկ պետության մեջ ապրելու միակ ուղին Խորհրդային Միությունն է, այլ փորձ մենք չունենք: Թե ինչ է եղել Դավիթ Շինարարի ժամանակ, ես չգիտեմ»,- հայտարարել է Զաքարեիշվիլին:

Սակայն նա հավելել է, որ հասարակությունը դեռ պատրաստ չէ այդ թեմայով քննարկման:
Վրաստանի իշխանությունները դեռ մեկնաբանություն չեն տվել նախարարի առաջարկին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30