Բաժիններ՝

Թուրքիան հրաժարվել է պատժամիջոցներ սահմանել ռուս քաղաքացիների դեմ

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Անկարան սահմանափակումներ չի մտցնի ռուս քաղաքացիների նկատմամբ: Այս մասին Դավութօղլուն հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ մամլո ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Մենք չենք դիմի գործողությունների, որոնք բացասաբար կազդեն ռուս ժողովրդի վրա: Ռուս ժողովուրդը մեր ժողովրդի բարեկամն է: Անթալիան երկրորդ տուն է դարձել բազմաթիվ ռուսների համար, մենք սպասում ենք ռուս զբոսաշրջիկներին»,- ասել է նա:
Թուրքիայի վարչապետը հիշեցրել է, որ Թուրքիան միշտ դեմ է հանդես եկել տնտեսական պատժամիջոցներին:

«Ռուսաստանի գործողությունները, որը անձամբ է տուժել պատժամիջոցներից ու դրա հետ միասին դրանք կիրառում է Թուրքիայի նկատմամբ, հակասում է իր սեփական դիրքորոշմանը: Տնտեսական հարաբերությունները կարևոր են երկու կողմի համար էլ»,- ընդգծել է Դավութօղլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս