
Օբաման ու Էրդողանը կքննարկեն ռուսական «Սու-24»-ի հետ պատահարը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի շրջանակում, որն անցկացվում է Փարիզում, կքննարկեն ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կապված իրավիճակը, գրում է թուրքական Haber7 թերթը:
ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահների հետ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը խոցել են ռուսական
«Սու-24» ինքնաթիռը, ինչից հետո երկու երկրների հարաբերությունները վատթարացել են:
Այսօր Փարիզում անցկացվում է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի անդամ-երկրների 21-րդ գագաթաժողովը, որին մասնակցելու հրավեր է ուղարկվել ավելի քան 130 պետությունների ու կառավարությունների ղեկավարների: