Սիրիայի երկինքն ամայացել է

Սիրիայի երկնքում գործնականում դադարել են օդային փոխադրումները: Այս մասին  վկայում են Flightradar24 պորտալի տվյալները:

Ավելի վաղ Եվրոպայի թռիչքների անվտանգության գործակալությունը (EASA) բոլոր ավիաընկերություններին խորհուրդ է տվել առաջիկա 72 ժամում ուժեղացնել վերահսկողությունն Արեւելյան Միջերկրականում՝ Սիրիայի տարածքին թեւավոր հրթիռներով հնարավոր հարվածների եւ նավիգացիոն սարքավորանքի աշխատանքի հավանական խափանումների պատճառով:

«Ռոսավիացիա»-ից համանման հանձնարարական են ստացել Ռուսաստանի բոլոր ավիափոխադրողները:

Ապրիլի 11-ին ավելի վաղ Պենտագոնի պաշտոնատար անձինք հայտնել են, որ ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնելու Սիրիայի տարածքին: Հավաստվում է, որ մարտական պատրաստության են բերված դիրքերում գտնվող նավերը, ինքնաթիռները եւ թեւավոր հրթիռները:

«Նախագահ Թրամփից հրամանն սպասվում Է ամեն րոպե»,- մեջբերել է i24News հեռուստաալիքի լրագրող Դավիթ Շուստերն ԱՄՆ-ի զինվորական գերատեսչության աղբյուրի խոսքը:

https://www.youtube.com/watch?v=FlWnDQ6j600

Տեսանյութեր

Լրահոս