 
                        Հայ-թուրքական սահմանին ականի պայթյունից մարդ է վիրավորվել
 
                                    Հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում ական է պայթել։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից:
Կարսի շրջանի Քիլիթթաշ գյուղի բնակիչ 42-ամյա Էրհան Բուլութը գյուղից հեռու, սահմանին մոտ գտնվող տարածքում անասուններին արածացնելիս պատահաբար կանգնել է ականի վրա։
Պայթյունի հետևանքով Բուլութը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Իգդիրի պետական հիվանդանոցից հայտնել են, որ թուրք գյուղացու կյանքին վտանգ չի սպառնում։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        