Բաժիններ՝

Սիրիայում շուրջ 500 մարդ է բժշկի դիմել քիմիական ներգործության նշաններով. ԱՀԿ

Սիրիայի Դումա քաղաքում ապրիլի 7-ից հետո շուրջ 500 մարդ է բժշկի դիմել թունավոր նյութերի ներգործության նշաններով: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, այս պնդումը տեղ է գտել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)` ապրիլի 11-ին հրապարակված մամուլի տեղեկագրում, որը վկայակոչում է առողջապահության ոլորտում գործընկերների տվյալները, որոնց անունները չեն նշվում։

«Առողջապահության ոլորտի գործընկերների հաղորդումների համաձայն, ապրիլի 7-ին Դումայի գնդակոծությունից հետո, ըստ գնահատումների, մոտավորապես 500 պացիենտներ բուժհաստատություններ են եկել քիմիական նյութերի ներգործությանը համապատասխանող ախտանշաններով»,-ասված էփաստաթղթում: Դրանում շարադրված վարկածի համաձայն, «մասնավորապես, եղել են լորձաթաղանթների ուժեղ բորբոքման նշաններ, շնչառության հետ կապված դժվարություններ եւ կենտրոնական նյարդային համակարգի խանգարումներ նրանց մոտ, ովքեր ենթարկվել են ներգործության»:

Ըստ ԱՀԿ-ի ունեցած տեղեկությունների, «ավելի քան 70 մարդ, որոնք գտնվում էին նկուղում, հաղորդումների համաձայն, մահացել են»: Ընդ որում, ինչպես նշվում է, մահացածներից 43-ի մոտ ախտանիշները համապատասխանել են «խիստ թունավոր քիմիական նյութերի» ներգործությանը:

«ԱՀԿ-ն պահանջում է անհապաղ անարգել մուտք ապահովել այդ շրջան՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար՝ <…> հետեւանքները գնահատելու համար»,-նշել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Փիթեր Սալաման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս