
2017 թվականին Թուրքիա են այցելել 4,7 մլն ռուսաստանցիներ

Թուրքիան 2017 թվականին վերստին դարձել է ռուսաստանցիների հանգստի անցկացման ժողովրդականություն վայելող վայրերից մեկը, այդ երկիր է այցելել 4,7 մլն մարդ, ինչի մասին Թուրքիա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի նախօրյակին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մեծ նշանակություն ունի փոխգործակցությունը զբոսաշրջության բնագավառում: Թուրքիան վերստին դարձել է ռուսաստանցիների հանգստի անցկացման ժողովրդականություն վայելող վայրերից մեկը: 2017 թվականին Թուրքիա է այցելել 4,7 մլն մարդ, ինչը գերազանցել է 2014 թվականի ռեկորդային ցուցանիշը (4,5 մլն զբոսաշրջիկ)»,-հայտնել է Ուշակովը լրագրողների համար անցկացված բրիֆինգում:
Պուտինն ապրիլի 3-ին երկօրյա այցով ժամանելու է Անկարա, որի ընթացքում կանցկացվի ՌԴ-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, տեղի կունենա Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի հիմնարկեքը, որը կառուցվում է «Ռոսատոմի» կողմից, ինչպես նաեւ կկայանա Սիրիային նվիրված ՌԴ-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: