ՌԴ-ն ՄԱԿ-ին բանաձև կառաջարկի Սիրիայում քիմիական զենքի կիրառման հաղորդումները քննելու վերաբերյալ
Ապրիլի 10-ին Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւ կառաջարկի սիրիական Դումայում քիմիական գրոհի վերաբերյալ հաղորդումների թափանցիկ հետաքննություն անցկացնելու պահանջով: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը պետք է հետաքննությունն անցկացնի «անպայմանորեն միջադեպի վայր ժամանելով, անպայմանորեն ընթացքի ողջ ճանապարհին վերցված նմուշների պահպանությունն ապահովելով համապատասխան լաբորատորիաներում, որպեսզի այդ ամենը լինի թափանցիկ ու արդար»:
«Դրա համար մենք այսօր Անվտանգության խորհրդում կառաջարկենք բանաձեւի նախագիծ, որը հենց այդպիսի հետաքննություն է պահանջելու ի պատասխան սիրիական կառավարության ուղղակի հրավերի, որը, ինչպես դուք գիտեք, արդեն այսօր պատրաստ էր փորձագետներին ընդունել ցամաքում»,-հայտարարել է Լավրովը: