Սիրիայի վերաբերյալ փոխզիջումային բանաձևը ձախողվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Սիրիայի Դումա քաղաքում հավանական քիմիական գրոհի վերաբերյալ փոխզիջումային բանաձեւի նախագիծը, որը պատրաստել էր Շվեդիան եւ որը պաշտպանել էր Ռուսաստանը, հարկավոր թվով ձայներ չհավաքեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ապրիլի 10-ի նիստում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Նախագիծը պաշտպանել է հինգ երկիր, դեմ է արտահայտվել ՄԱԿ-ի ԱԽ-ի չորս անդամ, ներառյալ ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան: Բանաձեւի ընդունման համար անհրաժեշտ էր հավաքել ինը ձայն: Մինչ այդ քվեարկության էին դրվել բանաձեւի ամերիկյան եւ ռուսական նախագծերը:
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը արգելափակեց Վաշինգտոնի առաջարկած բանաձեւի նախագիծը, ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կոչ արեց Անվտանգության խորհրդի անդամներին՝ դեմ քվեարկել ռուսական տարբերակին կամ ձեռնպահ մնալ:
ԱՄՆ-ը գտնվում է, որ բանաձւի ռուսական նախագիծը չի երաշխավորում Սիրիայում քիմիական գրոհի հետաքննության անկախությունը: Ապրիլի 6-ին հաղորդվել էր, որ Սիրիայի Դումա քաղաքում, որտեղ կառավարական ուժերն ավելի վաղ գործողություն էիին սկսել զինյալների դեմ, քլոր պարունակող ռումբ է նետվել, նաեւ տեղեկատվություն էր հայտնվել նյարդակաթվածահարական գազի կիրառման մասին: Ռուսաստանը հանդես է եկել քլոր պարունակող ռումբի վերաբերյալ տեղեկատվության հերքմամբ:
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ այդօրինակ պնդումների նպատակը ահաբեկիչներին պաշտպանելն է եւ դրսից հնարավոր ուժային գործողություններն արդարացնելը: Իր հերթին Դամասկոսը քանիցս ընդգծել է, որ երկրում եղած ամբողջ քիմիական զենքը դուրս Է բերվել Քիմիական զենքի արգելման կազմակերպության հսկողության ներքո: Ապրիլի 11-ին Պենտագոնի պաշտոնատարները հայտնել են, որ ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ են հարվածներ հասցնել Սիրիայի տարածքին:
Նշվում է, որ մարտական պատրաստության են բերված դիրքերում գտնվող նավերը, ինքնաթիռները եւ թեւավոր հրթիռները:
«Նախագահ Թրամփից հրամանն սպասվում Է ամեն րոպե»,- մեջբերել է i24News հեռուստաալիքի լրագրող Դավիթ Շուստերն ԱՄՆ-ի զինվորական գերատեսչության աղբյուրի խոսքը: