Բաժիններ՝

Ռուսաստանն սկսել է C-400-ի արտադրությունը Թուրքիայի համար

Ռուսաստանն սկսել է C-400 զենիթահրթիռային համակարգերի (ԶՀՀ) արտադրությունը Թուրքիայի համար: Այդ մասին ՌԻԱ Նովոստին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեեւը:

«Մենք ձեռնամուխ ենք եղել (Թուրքիային C-400-ի մատակարարման) պարտավորագրի կատարմանը»,- ասել է նա: Միխեեւը պարզաբանել է, որ խոսքն առայժմ չի վերաբերում C-400-ի մատակարարումներն սկսելուն, ներկայում սկսված է ԶՀՀ-ի արտադրությունը: «Արտադրությունն (սկսված է): Այնտեղ կան ցիկլեր, փուլեր:

Ամեն բան վաղօրոք որոշված է, կատարելու ենք մեր պարտավորությունները»,- հավելել է Միխեեւը: Անցյալ տարվա դեկտեմբերին Անկարայում Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները վարկային համաձայնագիր են ստորագրել են C-400-ի մատակարարումների վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30