ԱՄՆ-ը ցանկանում է թալանել Մերձավոր Արևելքի ռեսուրսները, այլ ոչ թե օգնել տարածաշրջանին. Ռոուհանի
ԱՄՆ-ի կառավարությունն զբաղվում է արաբական աշխարհի «ռեսուրսները թալանելով», ուստի ամերիկացիները պետք է հեռանան տարածաշրջանից: Այդ մասին, ինչպես հայտնել է Tasnim գործակալությունը, ապրիլի 25-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։
«Ոմանք կարծում են, որ Սպիտակ տունը Մերձավոր Արեւելքի ճակատագրին վերաբերող տարբեր որոշումներ է ընդունում: Իրականում Արեւմուտքը ցանկանում է կողոպտել արաբական աշխարհի ռեսուրսները»,-ասել է Ռոուհանին: Նրա կարծիքով, արեւմտյան երկրները «երբեք չեն ապահովել տարածաշրջանի անվտանգությունը»: Նա ուշադրություն է դարձրել «ամայացած Աֆղանստանի, Իրաքի դեմ ագրեսիայի, մերձավորարեւելյան պետություններում ահաբեկչության գերիշխանության վրա»:
«Դու ոչինչ չգիտես քաղաքականության եւ օրենքների մասին»,- Al Manar հեռուստաալիքը մեջբերում է Ռոուհանիի խոսքը՝ հասցեագրված ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Իսլամական Հանրապետության նախագահի կարծիքով՝ «ամերիկացի զինվորականները ֆինանսավորման աղբյուրներ են փնտրում Սիրիայում մնալու համար», իսկ «տարածաշրջանից Վաշինգտոնի հեռանալը կվերականգնի կայությունն ու անվտանգությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը: