
Իրանի ԿԲ-ն վարկային կազմակերպություններին արգելել է թվային արժույթ օգտագործել

Իրանի Կենտրոնական բանկը երկրի ֆինանսական ինստիտուտներին արգելել է գործարքներ կատարել՝ օգտագործելով թվային արժույթներ կամ կրիպտոարժույթներ: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը:
Նրա տվյալներով՝ իրանական բանկերին այդ մասին ծանուցել են մի քանի օր առաջ: Ինչպես նշում է IRNA գործակալությունը, այդ որոշումն ընդունվել է այն բանի կապակցությամբ, որ կրիպտոարժույթները կարող են օգտագործվել փողերի լվացման, ահաբեկչությանն աջակցելու եւ իրավախախտների միջեւ միջոցների փոխանցման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: