Բաժիններ՝

Ոստիկաններն արգելել են Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման անցկացումը

Թուրքիայի ոստիկանությունն արգելել է Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառման իրականացումը: Այս մասին հայտնում է Özgürüz լրատվականը:

Ոստիկանություը, տեսնելով հավաքվածների մոտ «ցեղասպանություն» եզրույթը պարունակող պաստառներ, երեք անձի է ձերբակալել: Իրավապահները հայտնել են, որ որոշ ժամանակ անց նրանք ազատ կարձակվեն:

Կատարվածի մասին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ խոսել է հայտնի թուրք փաստաբան և իրավապաշտպան Էրեն Քեսքինը, ով ևս եկել էր մասնակցելու հիշատակի արարողությանը:

«Այսօր այստեղ հայտարարություն չենք անելու, քանի որ մեր հայտարարության մեջ կան խոսքեր, որոնք արգելված են, իսկ առանց այդ խոսքերի հայտարարությունն իմաստ չունի: Այսօր այստեղ են Ֆրանսիայից եկած պաշտոնյաներ և այդ երկրի խորհրդարանի պատգամավորներ, սակայն նրանք ևս չեն խոսելու»,- ասել է Քեսքինը՝ ընդգծելով, որ երկրում խոսքի ազատության խիստ սահմանափակումների պարագայում ոչ ոք չի խոսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30