Բաժիններ՝

Սիրիայում հումանիտար իրադրությունը վատթարանում է. եվրակոմիսար

Սիրիայում հումանիտար իրադրությունը վատթարանում է, օգնության կարիք ունի ավելի քան 13 մլն մարդ, որոնց կեսը երեխաներ են: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ապրիլի 24-ին Սիրիայի աջակցությանը նվիրված խորհրդաժողովի բացմանը հայտարարել է մարդասիրական օգնության եւ ճգնաժամերի կառավարման եվրակոմիսար Քրիստոս Ստիլիանիդեսը։

«Հումանիտար իրադրությունը Սիրիայում վատթարանում է: Սիրիայում մարդասիրական օգնության կարիք ունի ավելի քան 13 մլն մարդ, որոնցից 6 միլիոնը երեխաներ են: Մոտավորապես 2 մլն մարդ ապրում է այն գոտիներում, որոնք դժվարամատչելի են ճանաչված օգնություն հասցնելու համար»,-հայտարարել է եվրակոմիսարը:

Նա նշել է, որ Սիրիայի բնակչության համար հումանիտար օգնության կազմակերպման եւ դրա գերակայությունների որոշման հարցում ԵՄ-ի հիմնական գործընկերը տեղի ոչ կառավարական կազմակերպություններն են: Բրյուսելում ապրիլի 23-ին բացվել է Սիրիային նվիրված երկրորդ միջազգային դոնորական խորհրդաժողովը, որի աշխատանքի առաջին օրը նվիրված է ոչ կառավարական կազմակերպությունների հետ աշխատանքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30