Բաժիններ՝

ՄԱԿ-ում մտադիր են 3,5 մլրդ դոլար հանգանակել Սիրիայում կարիքավորներին օգնելու համար

ՄԱԿ-ը գրեթե սպառել է ռեսուրսները Սիրիայում կարիքավորներին օգնություն ցուցաբերելու համար, ընթացիկ տարում պահանջվում է այդ նպատակով հանգանակել մոտավորապես 3,5 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, ապրիլի 24-ին Բրյուսելում Սիրիային նվիրված միջազգային խորհրդաժողովում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարկ Լոուքոքը։

«Շտապ օգնության կարիք ունեցողների թվի շարունակվող աճի կապակցությամբ ՄԱԿ-ն սպառել է իր ռեսուրսներն այդ իրադրությանն արձագանքելու համար»,-հայտարարել է նա: «Այս տարի ՄԱԿ-ը եւ նրա հետ համագործակցող կազմակերպությունները 3,5 մլրդ դոլար են փնտրում օգնություն ցուցաբերելու համար»,-հավելել է նա:

Ապրիլի 24-ին Բրյուսելում բացվել է Սիրիային եւ տարածաշրջանին նվիրված երկրորդ միջազգային դոնորական խորհրդաժողովը. առաջին օրը նվիրված է ոչ կառավարական կազմակերպությունների հետ աշխատանքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս