
Թուրքիան պլանավորում է Կա-32 ևս չորս-հինգ ուղղաթիռ գնել Ռուսաստանից

Թուրքիան քննարկում է Ռուսաստանից եւս չորս-հինգ Կա-32Ա11ՎՍ նոր բազմանպատակային ուղղաթիռ գնելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 26-ին Eurasia Airshow-ի կուլուարներում լրագրողներին պատմել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) ղեկավար Անդրեյ Բոգինսկին։
«Թուրք գործընկերները շահագրգռված են հրդեհաշիջման եւ հատուկ գործողությունների համար նախատեսված Կա-32 ուղղաթիռների իրենց հավաքակազմի ընդլայնմամբ: Մենք այժմ ունենք երեք մեքենայի պարտավորագիր, քննարկվում է շարժապահեստը մինչեւ յոթ-ութ հատ ավելացնելու հարցը, այսինքն՝ պլանավորվում է մատկարարել եւս չորս-հինգ մեքենա»,-ասել է նա:
Կա-32Ա11ՎՍ-ը միջին բազմանպատակային ուղղաթիռ է, որը նախատեսված է հրդեհաշիջման, որոնողափրկարարական առաջադրանքների, հիվանդներին եւ տուժածներին տարհանելու, ինչպես նաեւ պարեկության եւ հատուկ ծառայությունների գործողություններին օժանդակելու համար: Ուղղաթիռն օգտագործում են Ռուսաստանում, Կանադայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, Չինաստանում, Հարավային Կորեայում, Ինդոնեզիայում եւ այլ երկրներում: