Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 39-ի
Թուրքիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվը հասել է 39-ի: Այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ահմեթ Դեմիրջանը:
«Տուժել է 39 մարդ, 35-ը շարունակում են բուժումը: Ծանր վիրավորներ չկան»,-նախարարի խոսքը մեջբերել է Anadolu գործակալությունը:
Ավելի վաղ ntv հեռուստաալիքը հայտնել էր, որ ստորգետնյա ցնցումների հետեւանքով տուժել է 13 մարդ: Տուժածներն իրենք են դիմել հիվանդանոցներ:
Թուրքիայի կառավարության Արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով՝ 5,1 մագնիտուդով երկրաշարժը ապրիլի լույս 24-ի գիշերը տեղի է ունեցել երկրի հարավ-արեւելքի Ադըյամանի նահանգում: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Սամսատ քաղաքից 4 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում:
Երկրաշարժի օջախը 7 կմ խորության վրա էր: Մինչդեռ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,2: Հիմնական հարվածից հետո սեյսմոլոգները գրանցել են 1,4-ից մինչեւ 2,7 մագնիտուդով եւս ութ հետցնցումներ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել վնասների մասշտաբների ու օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության գնահատմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: