
80-ից ավելի մարդ է տուժել Իրանի հարավ-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժից

Առնվազն ութսուներկու մարդ է տուժել Իրանի հարավ-արեւմուտքի Կոխգիլույեի եւ Բոյերահմեդի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հայտնել է IRNA գործակալությունը՝ հղում անելով շտապ բուժօգնության կենտրոնին:
Երկրաշարժը մայիսի 7-ին տեղական ժամանակով ժամը 00:26-ին տեղի է ունեցել Յասուջ քաղաքի մերձակայքում: Երկրաշարժի օջախը գտնվում էր հինգ կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցումների հետեւանքով Յասուջում կարճ ժամանակով խախտվել է էլեկտրամատակարարումը:
Ինպես հայտարարել է շտապ բուժօգնության տեղական կենտրոնի ղեկավար Ջալալ Պոուրանֆարդը, տեղի 71 բնակիչների օգնություն է ցուցաբերվել պատահարի վայրում, 11 մարդ հոսպիտալացվել է:
Անցած շաբաթ 5,3 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Յասուջ քաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Իշանությունների տվյալների համաձայն՝ վերքեր էր ստացել 133 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: