Լավրովը «օգտակար» է համարում Հորմուզի նեղուցի բացումը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հորմուզի նեղուցի բացումն օգտակար է համարում Գլոբալ Հարավի երկրների էներգետիկական ու պարենային անվտանգության համար: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մենք ակնկալում ենք, որ Հորմուզի նեղուցով ազատ նավագնացության վերսկսումն օգտակար կլինի Գլոբալ Հարավի երկրների էներգետիկական ու պարենային անվտանգության համար», – ասել է Լավրովը՝ հանդես գալով «Պրիմակովյան ընթերցումներ» 12-րդ միջազգային գիտափորձագիտական համաժողովում։

