Բաժիններ՝

Թուրքիան շուրջ 32 մլրդ դոլար կարող է վաստակել զբոսաշրջությունից

Այս տարվա առաջին եռամսյակում ավելի քան 230 հազար ռուսաստանցիներ են այցելել Թուրքիա: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, հայտնել է Ռուսաստանի զբոսաշրջության գործարկուների ասոցիացիան:

Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ 2018 թվականի հունվար – մարտին երկիր է այցելել 5,12 միլիոն օտարերկրացի զբոսաշրջիկ, ինչը 35 տոկոսով գերազանցել է 2017 թվականի նույն ժամանակամիջոցի ցուցանիշները:

Թուրքիայի մուտքի շուկաների ԹՈՓ հնգյակ են մտել Իրանը, Վրաստանը, Գերմանան, Բուլղարիան, ինչպես նաեւ Ռուսաստանը, որտեղից զբոսաշրջիկների թիվն աճել է 68 տոկոսով: Թուրքիա մուտքի ընդհանուր հոսքի մեջ Ռուսաստանի շուկայի բաժինը կազմել է 4,52 տոկոս: Օտարերկրացի զբոսաշրջիկների քանակի մեծացման շնորհիվ 31 տոկոսով աճել են նաեւ զբոսաշրջությունից Թուրքիայի եկամուտները:

Ընթացիկ տարվա հունվար – մարտին դրանք կազմել են 4,25 միլիարդ դոլար: Ըստ որում այդ եկամուտների 76,1 տոկոսը ստացվել է օտարերկրացի այցելուներից, 23,9 տոկոսը՝ Թուրքիայի քաղաքացիներից, ովքեր ապրում են արտասահմանում եւ հայրենիք են ժամանում հանգստի համար:

Միջին հաշվով, յուրաքանչյուր օտարերկրացի, որը Թուրքիա է ժամանել 2018 թվականի առաջին եռամսյակում, ծախսել է 682 դոլար: 2018 թվականին Թուրքիայում սպասում են շուրջ 40 միլիոն օտարերկրացի հյուրերի, որոնք կապահովեն 32 միլիարդ դոլարի եկամուտ: Ռուսաստանի շուկայի գծով սպասումները կազմում են 6 միլիոն մարդ (2017 թվականին Թուրքիա է այցելել 4,7 միլիոն ռուսաստանցի):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս