ԿԺԴՀ ռազմածովային ուժերը սպառազինության մեջ են ներգրավել նոր բազմաֆունկցիոնալ կործանիչը
ԿԺԴՀ-ի նոր բազմաֆունկցիոնալ «Չվե Հյոն» կործանիչը պաշտոնապես ընդունվել է երկրի ռազմածովային ուժերի սպառազինության կազմում՝ բոլոր փորձարկումներն անցնելուց հետո, հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
««Չվե Հյոն» կործանիչը պաշտոնապես ընդունվել է Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) ռազմածովային ուժերի սպառազինության կազմում՝ 14 ամսվա ընթացքում օպերատիվ կարողությունները գնահատելու փորձարկումների գործընթացը հաջողությամբ ավարտելուց հետո», – ասվում է հաղորդագրությունում։
Հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը, տեղի է ունեցել հունիսի 23-ին Նամփհոյի նավահանգստում։ Նավի վրա բարձրացվել է ռազմածովային դրոշը։
Կիմ Չեն Ընը, արարողության ժամանակ հանդես գալով շնորհավորական խոսքով, նշել է, որ երկրի ռազմածովային ուժերի մարտունակությունը «կլինի աներևակայելի և տպավորիչ»։
«Ռազմածովային ուժերը հպարտորեն զարգանում են որպես զինված ուժերի տեսակներից մեկը, որն ունի ռազմավարական միջոցներ, իսկ դրանց միջուկային սպառազինությունը հստակ ընթանում է իր զարգացման ժամանակացույցով», – ընդգծել է հյուսիսկորեացի առաջնորդը։
Նրա խոսքով՝ նոր կործանիչը սպառազինության ընդունելուց հետո ԿԺԴՀ-ն նախատեսում է նաև մշակել ժամանակակից ռազմածովային բազա ստեղծելու հարցը։

