Նազարբաևը շնորհավորել է Փաշինյանին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է  Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը. հայտնում  է sputniknews.kz-ը:

Նազարբաևը վստահություն է հայտնել, որ Փաշինյանին ղեկավարությամբ Հայաստանը կշարունակի բնակչության  կայուն զարգացման և սոցիալական բարեկեցության աճին ուղղված քաղաքականությունը:

«Համոզված եմ, որ երկու երկրների միջև ստեղծված բարեկամության ու փոխըմբռնման հարաբերությունները հետագայում էլ հուսալի հիմք կլինեն Ղազախստանի և Հայաստանի միջև փոխգործակցության ընդլայնման համար` ավանդական համագործակցության ոգով և ի նպատ մեր ժողովուրդների»,- ասվում է Նազարբաեւի շնորհավորական ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031