Հայաստանը պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն՝ առանց նախապայմանների. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն՝ առանց նախապայմանների։ Այս մասին այսօր Ստեփանակերտում ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան։ Այդ նախապայմաններն անտրամաբանական են, որովհետև անտրամաբանական է, որ երկու երկրների հարաբերությունների հաստատման համար նախապայման լինի երրրոդ երկրի հետ հարաբերությունները»,- ասաց Ն.Փաշինյանը։

Ըստ նրա՝ միաժամանակ Հայաստանը հավատարիմ կմնա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգին, որովհետև, Ն.Փաշինյանի կարծիքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ավելի շատ կապված է ցեղասպանությունների կանխարգելման հրամայականի, քան հայ-թուրքական հարաբերությունների հետ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031