
«Մենք ձեզ ոչնչացնելու ենք». Թուրքիայի նախագահը՝ ֆրանսիացի գործիչներին

«Ղուրանից» որոշ այաներ (Ղուրանի բանաստեղծություններ) հանելու վերաբերյալ Ֆրանսիացի գործիչների առաջարկը չափազանց վրդովեցրել է Թուրքիայի ղեկավարությանը։
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղից հետո թեմային անդրադարձել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Պարզ է, որ Ղուրանից անտեղյակ եք: Իսկ հետաքրքիր է, ձեր Աստվածաշունչն էլ չեք կարդացե՞լ։ Մենք ձեր սուրբ գրքերի վրա չենք հարձակվելու, մենք ձեզ ոչնչացնելու ենք։ Մենք գիտենք, թե որքան ճղճիմ եք»,-ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ նման առաջարկով հանդես եկողների հիմնավորումն այն է, թե Ղուրանի որոշ այաները նպաստում են հակասեմականության և բռնության աճին։