Բաժիններ՝

Ահազանգ՝ վտանգավոր բակտերիա է տարածվում

Միջերկրական ծովում արձանագրվել է առողջության համար վտանգավոր «Vibrio» բակտերիայի տարածում։

Իսպանիայի մի քանի լողափերում արգելվել է լողալը՝ ջրում «Vibrio» տեսակի բակտերիայի հայտնաբերման պատճառով։ Այս մանրէն տարածվում է հիմնականում ծովային և թույլ աղի ջրերում, հատկապես այն վայրերում, որտեղ գետերը թափվում են ծովը։ Իսպանիայի առողջապահական մարմիններն առայժմ պաշտոնապես չեն հստակեցրել, թե կոնկրետ որ շրջանների լողափերն են փակվել։

Ըստ մասնագետների՝ հիվանդածին այս բակտերիաների ակտիվացումն ու բազմացումը կապված է կլիմայական փոփոխությունների հետ։ Ծովի ջրի ջերմաստիճանի բարձրացումը, աղիության մակարդակի նվազումն ու ջրային միջավայրի աղտոտվածությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում դրանց տարածման համար։ Որոշ շտամներ կարող են մարդու օրգանիզմում առաջացնել ստամոքսաղիքային բորբոքումներ, ինչպես նաև մաշկի և հյուսվածքների ծանր վարակներ։

Վարակը մարդուց մարդուն չի փոխանցվում։ Բակտերիան օրգանիզմ է թափանցում հիմնականում ջերմային մշակման չենթարկված ոստրեների, միդիաների կամ այլ ծովամթերքների օգտագործման հետևանքով։ Վարակման պատճառ կարող են դառնալ նաև լողալու ընթացքում աղտոտված ջուր կլանելը կամ մաշկի բաց վերքերի շփումը ծովաջրի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930