Բաժիններ՝

Իրանի ԱԳ նախարարը հաստատել է, որ Քերիի հետ քննարկել է միջուկային գործարքի ապագան

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հաստատել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման փաստը եւ հայտնել, որ նրա հետ քննարկել է միջուկային գործարքը:

Ավելի վաղ Boston Globe հրատարակությունը, վկայակոչելով մի աղբյուր, հայտնել էր, որ Քերին՝ Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավարը եւ իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների մասնակիցը, ընթացիկ տարում մի քանի անգամ հանդիպում է ունեցել Զարիֆի հետ՝ գտնելու միջուկային գործարքի լուծումը:

«Նյու Յորք այցի ընթացքում ես խոսել եմ տարբեր անձանց հետ, որոնք չեն մտնում ԱՄՆ-ի կառավարության մեջ, բայց որոնք անցյալում մասնակցել են «վեցյակի» բանակցություններին… , որպեսզի նրանց հասցնեմ իրողություններն ու փաստերը»,- հայտնել է Զարիֆը ICANA գործակալությանը:

Իրանի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ փաստն այն է, որ Իրանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, կատարել է միջուկային գործարքի պահանջները: Նա նաեւ հավելել է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) Վաշինգտոնի դուրս գալը կհանգեցնի ԱՄՆ-ի մեկուսացման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս