Բաժիններ՝

ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում

ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում
Եվրոպայի ավիացիոն անվտանգության գործակալությունը (EASA) մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է Մերձավոր Արևելքի հակամարտության գոտու օդային տարածքում չվերթեր չկատարելու՝ ավիաընկերությունների համար հանձնարարականների գործողությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Հակամարտության գոտիների վերաբերյալ տեղեկատվական տեղեկագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը», – ասվում է գործակալության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Բարձր վտանգի ռեժիմը տարածվում է Բահրեյնի, Իրանի, Իրաքի, Իսրայելի, Հորդանանի, Քուվեյթի, Լիբանանի, Օմանի, Կատարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի օդային տարածքի վրա։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի համաձայնագրի կարճաժամկետ խախտումները մնում են հնարավոր, մասնավորապես՝ Հորմուզի նեղուցի և հարակից օդային տարածքի շրջանում», – նշում է գերատեսչությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930