
Խոշոր հրդեհներ Ստամբուլում

Ստամբուլ նահանգի Էսենյուրթ շրջանի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով հրշեջ ծառայության աշխատակիցներ։ Թե որն է եղել հրդեհի պատճառը, առայժմ անհայտ է։
Գործարանի եռահարկ շենքում բռնկված հրդեհը տարածվել է դեպի հարևանությամբ գտնվող ալյումինի և տեքստիլի գործարաններ։ Դրա հետևանքով այդ գործարաններում պայթյուններ են տեղի ունեցել։
Թուրքական աղբյուրը նշում է, որ հրդեհի հետևանքով զոհեր չկան։ Հրշեջները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները:
https://www.youtube.com/watch?v=C5AXyeVTkVY