ԱՄՆ բնակիչների միայն 5 տոկոսն է Թուրքիային դաշնակից համարում

Հոկտեմբերի 14-16-ին ԱՄՆ-ում անցկացված հարցումների համաձայն՝ այս երկրի բնակիչների միայն 5 տոկոսն է Թուրքիային ընկալում որպես դաշնակից երկիր։

Միջազգային «YouGov» հետազոտական ընկերության անցկացրած հարցումները ցույց են տվել նաև, որ ԱՄՆ-ի բնակիչների 7 տոկոսը Թուրքիան ընկալում է որպես թշնամական երկիր։

Ամերիկացիների 24 տոկոսը բարեկամաբար է տրամադրված Թուրքիայի հանդեպ, իսկ 28 տոկոսը՝ թշնամաբար։

ԱՄՆ բնակիչների 29 տոկոսի կարծիքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նկատմամբ բարեկամաբար է տրամադրված, իսկ 31 տոկոսի կարծիքով՝ թշնամաբար։

Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարացել էին Թուրքիայում ԱՄՆ քաղաքացի, քահանա Էնդրյու Բրանսոնի կալանավորման պատճառով։ Վերջինս մեղադրվում էր ահաբեկչական խմբավորումների հետ կապի մեջ։ Սակայն 2018թ․ հոկտեմբերին թուրքական դատարանի որոշմամբ Բրանսոնը ազատ արձակվեց և անմիջապես վերադարձավ ԱՄՆ։ Ակնկալվում է, որ այս հանգամանքը ճանապարհ կբացի դեպի թուրք–ամերիկյան հարաբերությունների կարգավորում։

diken.com.tr

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031